Խոշտանգման վերաբերյալ գործերը՝ օդում կախված․ ո՞ր մարմինը կզբաղվի նախաքննությամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հոկտեմբերի 29-ին Ստեփանավան-Կալինինո ավտոճանապարհին ոստիկանության երկու աշխատակցի և 23-ամյա Վրեժ Մկրտումյանի միջև միջադեպի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելը։ Գործը գտնվում է նախաքննության փուլում։ Դեպքից անցել է ավելի քան մեկուկես ամիս, բայց, տուժողի ներկայացուցչի խոսքով, այն տեղից չի շարժվում։

«Վրեժ Մկրտումյանը բոլորին ճանաչել է, նշել է, թե այդ անձինք ովքեր են, ու բոլոր հիմքերը կան, այդ անձանց օր առաջ պետք է մեղադրանք առաջադրվեր, սակայն մեղադրանք չի առաջադրվել։ Սա անգործություն է»,- նշում է փաստաբան Արա Ղարագյոզյանը։

Փաստաբանի խոսքով՝ առաջին հերթին զարմանալի է այն հոդվածը, որով հարուցվել է քրեական գործը։ Այսինքն՝ տեղի ունեցածը խոշտանգում չի որակվել։ Իրավապաշտպան Օֆելյա Զալյանի խոսքով՝ սա պրակտիկայում ամենաշատը հանդիպող դեպքերից է, երբ ակնհայտ խոշտանգման դեպքը որակվում է որպես պաշտոնեական լիազորություններն անցնելը։

«Որովհետև կոնկրետ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար ավելի մեղմ պատիժ է նախատեսված։ Մինչև օրս դատարանները խոշտանգման հոդվածով դատավճիռ չեն կայացրել, և կարող ենք պնդել, որ խոշտանգումները Հայաստանում շարունակում են անպատիժ մնալ»,- նշեց իրավապաշտպանը և հավելեց՝ նման դեպքերը ոչ միայն չեն պատժվում, այլև գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք շարունակում են պաշտոնավարել ու նոր պաշտոններ ստանալ։

«Օրինակ՝ Գերասիմ Մարդանյան, եղել է Իջևանի քրեական հետախուզության բաժնի պետը։ Մեղադրվում է խոշտանգում կատարելու համար՝ 309,1 հոդվածով, սակայն հեղափոխությունից հետո նշանակվել է Դիլիջանի քրեական հետախուզության բաժնի պետ»,- ասում է Ղարագյոզյանը:

Խոշտանգումների արգելքի համաթվով Հայաստանը ԵԱՀԿ տարածաշրջանի 8 երկրների շարքում 3-րդն է։ Միևնույն ժամանակ, խոշտանգման գործերով քննության արդյունավետության համաթիվը 10 հնարավորից 1,83 է։ 2020 թվականին խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի արժանանալու փաստի առթիվ ՀՔԾ-ն քննել է ընդամենը 95 քրեական գործ, որոնցից ընդամենը 6 քրեական գործ է ուղարկվել դատարան։ Մեծ մասը կարճվել է կամ կասեցվել։

«Խոշտանգումների գործերով հաղորդումները, որպես կանոն, չեն հանգեցնում քրեական գործերի հարուցման, իսկ հարուցման դեպքում չի ապահովվում գործերի արդյունավետ քննությունը։ Խոշտանգման դեպքերում հարուցված գործերը կարճվում են հիմնականում, մեր պրակտիկայից ելնելով, խոշտանգման փաստը չհիմնավորվելու հիմքով, կասեցվում են՝ քրեական հետապնդման ենթակա անձի բացակայության հիմքով։ Մի անվերջանալի շղթա է ստեղծվում։ Երբ գործը կարճվում է, փաստաբանը բողոքարկում է վերադաս դատարան։ Վերադաս դատարանը նորից հետ է ուղարկում՝ նախաքննության, նախաքննությունը նորից կարճում է»,- մանրամասնեց իրավապաշտպանը։

Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսվում է համագործակցություն մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի ապահովման հարցում։ Դեռևս 2018 թվականին քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների կողմից վերոնշյալ համաձայնագրի միացյալ գործողությունների ծրագրում նշվում էր Հայաստանում անձի խոշտանգման չենթարկվելու իրավունքի ապահովման համար անհրաժեշտ բարեփոխումների մասին։ Հելսինկյան քաղաքացիական անսամբելայի Վանաձորի գրասենյակի փորձագետ Օֆելյա Զալյանի խոսքով, սակայն, անձի խոշտանգումից զերծ մնալու իրավունքի պաշտպանության հարցում ոչ միայն էական բարեփոխումներ տեղի չեն ունեցել, այլև հետընթաց է գրանցվել։ Մասնավորապես, խոսքը վերջերս Արդարադատության նախարության կողմից ներկայացրած նախագծի մասին է, որով առաջարկվում է խոշտանգման վերաբերյալ գործերի նախաքննությունը վերապահել Քննչական կոմիտեին և Ազգային անվտանգության ծառայությանը։

Նշենք, որ Հատուկ քննչական ծառայության լուծարումից ու դրա փոխարեն Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումից հետո խոշտանգման վերաբերյալ քրեական գործերի նախաքննության հարցը մնաց օդում կախված։ Այն վերապահվեց Ազգային անվտանգության ծառայությանը, ինչի վերաբերյալ քաղաքացիական հասարակությունն իր դժգոհությունն արտահայտեց։ Այժմ էլ, փաստորեն, Արդարադատության նախարարությունն առաջարկում է խոշտանգման վերաբերյալ քրգործերի նախաքննությունը վերապահել Քննչական կոմիտեին, իսկ հենց Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կողմից կատարված հանցագործությունների, այդ թվում՝ խոշտանգման վերաբերյալ քրեական գործերով նախաքննության իրականացումը վերապահել ՀՀ ազգային անվտանգության մարմիններին՝ քննության օբյեկտիվությունը ապահովելու համար։ Սա ևս, ոլորտի մասնագետների կարծիքով, խնդրահարույց է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան