Թուրքիան ակնկալում է, որ Իգդիր-Նախիջևան գազատարի շինարարությունը հնարավորինս շուտ կմեկնարկի

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Թուրքիան ակնկալում է, որ Իգդիր-Նախիջևան գազատարի շինարարությունը կսկսվի կարճ ժամանակում։ Այս մասին հայտարարել է Բաքվում գտնվող Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը թուրք-ադրբեջանական համաժողովի ընթացքում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ադրբեջանն ու Թուրքիան անցյալ տարի դեկտեմբերին հուշագիր ստորագրեցին Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցման մասին։ Հուսով ենք, որ SOCAR-ն ու BOTAS-ը մոտ ժամանակներում կավարտեն այդ նախագծի իրագործման աշխատանքները։ Տեխնիկական ուսումնասիրության ավարտից հետո մենք ակնկալում ենք, որ գազատարի շինարարությունը կսկսվի հնարավորինս շուտ»,-ասել է Դյոնմեզը։

Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովն իր հերթին հիշեցրել է, որ Իգդիր-Նախիջևան գազատարի հզորությունը 500 մլն խորանարդ մետր է կամ օրական 1․5 մլն խորանարդ մետր։

«Այս ծրագիրը կամրապնդի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության էներգետիկ անվտանգությունը և, ընդհանուր առմամբ, կխորացնի Թուրքիայի և Ադրբեջանի միջև կապերը»,- ասել է նա։

Թուրքիայի տարածքում այս գազատարի երկարությունը կազմելու է մոտ 85 կմ։ Ծրագրի շրջանակում նաև նախատեսվում է կառուցել գազի չափման կայան։

Նշենք, որ Նախիջևանը հիմա ստանում է իրանական գազ՝ 2004 թվականին Բաքվի ու Թեհրանի միջև կնքված փոխանակման համաձայնագրով, ըստ որի՝ Ադրբեջանը գազ է մատակարարում Իրանում մեկուսացած Աստարա քաղաքին, որը երկրի ներսում գազամատակարարում չունի։ Դրա դիմաց Իրանը գազ է մատակարարում Նախիջևանին ամբողջ ծավալի 85 տոկոսի չափով, իսկ 15 տոկոսը տարանցման վճարն է, որը Բաքուն փորձում է վերանայել։

Էմմա Չոբանյան