Պարո՛ն Մարության, Դուք հիմա սև՞ եք, թե՞ սպիտակ. Թեհմինա Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Դեռևս քվեարկություն չի եղել, բայց Հայկ Մարությանի մասին արդեն «անցյալ կատարյալով» եք խոսում, ու բոլորը շնորհավորում են Հրաչյա Սարգսյանին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Երևանի ավագանու արտահերթ նիստին, որի ընթացքում իշխող «Իմ քայլը» խմբակցությունն անվստահություն է հայտնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Այս մասին Երևանի ավագանու արատահերթ նիստում հայտարարեց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։

«Ափալ-թափալ նիստ եք հրավիրել, հավաքվել եք այստեղ ու անվստահություն եք հայտնում ձեր սիրելի քաղաքապետին, ձեր «կարգին Հայկին», ի՞նչ է պատահել։ Որևէ հիմնավորում ինձ համար նոր չէր՝ բացի նրանից, որ նա ձեր կուսակցությունից դուրս է եկել»,-ասաց Վարդանյանը՝ դիմելով «Իմ քայլը»-ին։

«Ի՞նչ է պատահել, ժողովո՛ւրդ: Այստեղ երեք կետ կա. կա՛մ դուք չափազանց դանդաղ եք աշխատել այս երեք տարվա ընթացքում, այդ թվում ձեր քաղաքապետը, կա՛մ դուք բոլորդ տառապում եք «Դանինգ Կրյուգերի» սինդրոմով: Ով չգիտի, թող մտնի Վիքիպեդիա և կարդա, որովհետև դա շատերիդ փառահեղ բնութագրումն է: Եվ երրորդը՝ ձեր ջրերը մի առվով չեն հոսում»,-ասաց Վարդանյանը՝ ընդգծելով, որ չի ուզում որևէ կերպ մասնակից դառնալ «այս կրկեսին»։ «Դուք ոնց հրահանգ կատարող էիք, ինձ համար շարունակում եք այսօր էլ մնալ հրահանգ կատարող։ Ես մինչև այս իմացել եմ շատերի դրական կարծիքը Մարությանի մասին, չի կարող մեկ գիշերում բան փոխվել»,-ասաց Վարդանյանը՝ նշելով, թե որևէ մեկի համար գործընթացի հիմնավորումներ չկան։

Դիմելով Հայկ Մարությանին՝ Վարդանյանը հարցրեց․ «Դուք հիմա սև՞ եք, թե՞ սպիտակ»։

Նշենք, որ Երևանի ավագանին այսօր՝  դեկտեմբերի 22-ին արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում միայն մեկ հարց է՝ «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը: Նախագծով առաջարկվում է Երևանի քաղաքապետ ընտրել փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին:

Մանրամասները՝ տեսանյութում: