Դուք նմանվել եք այն ամենին, ինչը մերժել եք 2018-ին. Վահե Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Ես կատեգորին մերժում եմ այս պրոցեսը, այն չի բխում Երևանի և ժողովրդավարության շահերից, և երկրորդ՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների վրա ճնշում է գործադրվել, որպեսզի նրանք կողմ քվեարկեն քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագծին։ Այս մասին ավագանու նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյանը։

«Այս ոչ լեգիտիմ պրոցեսի ընթացքում բացահայտվեց կազմակերպիչների շանտաժային գործելաոճը՝ ավագանու անդամների վրա տարբեր լծակներ կիրառելով։ Ստիպել են կա՛մ վայր դնել մանդատը, կա՛մ ստորագրել քաղաքապետին անվստահություն հայտնելու նախագծի տակ։ Ինչպես այս երեք տարիների ընթացքում, այնպես էլ հիմա, նրանք ունակ չեն եղել պարզ քաղաքական հաշվարկներ իրականացնել։ Նրանք չէին հաշվարկել, որ գուցե հաջողվի որոշ մասին շանտաժի ենթարկել, բայց ոչ բոլորին։ Մասնավորապես, Լուսինե Մխոյանը և Գրիգորի Երիցյանը երեկ բարձրաձայնել են, որ Արմեն Գալջյանն ու Լևոն Հովհաննիսյանն իրենց շանտաժի են ենթարկել։ Պարզ դարձավ, որ նրանց միակ մտահոգությունը քաղաքապետի աճող և ՔՊ-ի նվազող վարկանիշն է…

Հաշվի առնելով ավագանու անդամների հայտարարությունները, թե ինչպես են իրենց շանտաժի ենթարկել, ակնհայտ է դառնում, որ այս քվեարկությունը չի կարող լեգիտիմ համարվել այն պարզ պատճառով, որ անօրինական գործիքակազմ է կիրառվել՝ ավագանու անդամների որոշման վրա ազդելու նպատակով»,- ասաց Վահե Գևորգյանը և ընդգծեց՝ դուք նմանվել եք այն ամենին, ինչը մերժել եք 2018-ին:

Մանրամասները՝ տեսանյութում: