Կստացվի՝ ՀՀ-ի թևերը ոլորած պարտադրում են հրաժարվել իրավունքներից․ չի՛ կարող հայ-թուրքական կարգավորում լինել՝ առանց հատուցումների․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
27.10.2026 | 09:46
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Ասիայի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 09:38
Հոկտեմբերի 27-ի գործով վերջին մեկ տարում շուրջ 10 հարցաքննություն է կատարվել, ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր
27.10.2026 | 09:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը դիվանագետ, ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանի հետ․

-Պարո՛ն Պապյան, Դուք կասկածներ եք հայտնում, որ ՀՀ-ի ներկայացուցիչը լավագույնս կներկայացնի պետության շահերը Թուրքիայի հետ բանակցություններում։ Վստահաբար, ԱԺԲ-ի կողմնակիցները կցանկանային, որ Ձեզ վերապահվեր այդ գործառույթը։ Եթե Ձեզ՝ որպես դիվանագետի, առաջարկվեր ՀՀ-ի բանակցողը լինել, կհամաձայնվեի՞ք։

-Եթե պետք է բանակցեի ամեն ինչ հանձնելու և տալու առումով, այն, ինչ այսօր է մեզ հայտնի, վստահաբար, ոչ։ Բայց եթե մենք բանակցում էինք Թուրքիայի հետ համաձայնության գալ՝ երեք մակարդակով հատուցումների վերաբերյալ՝ տարածքային, նյութական և բարոյական, կրկնում եմ՝ հատուցումներ իրենց կողմից ՀՀ-ին և հայ ժողովրդին։

-Այսինքն՝ Դուք Թուրքիայի առաջ հատուցումների պահանջ կդնեի՞ք։

-Միանշանակ։ Չի կարող լինել հայ-թուրքական կարգավորում՝ առանց տարածքային, նյութական և բարոյական հատուցումների։ Մնացածը՝ եթե դրանից պակաս ստանում է Հայաստանը, դա կարգավորում չի, պարզապես Հայաստանի թևերը ոլորելով պարտադրել է սեփական իրավունքներից հրաժարվելու։

-Ինչքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանից մի քանի անգամ ուժեղ պետությունը համաձայնվի փոխհատուցումների Ձեր պահանջներին, ասելով՝ «Հարգելի՛ հայեր, եկեք Վուդրո Վիլսոնի Հայաստանը ձեզ փոխանցեմ, միայն թե հարաբերություններ կարգավորենք»։

-Բայց ես չասեցի՝ ձեզ տալու մասին։ Օրինակի համար՝ մենք կարող ենք բանակցել և Վիլսոնյան Հայաստանի վրա ստանալ ազատ, անխափան, անվճար փոխադրումների իրավունք։ Կարող ենք ստանալ նյութական ժառանգությունը տնօրինելու իրավունք։

-Կարո՞ղ ենք ստանալ, թե՞ ցանկանում ենք ստանալ։

-Կարող ենք ստանալ։ Խնդիրը ո՞րն է․ հայ-թուրքական հարաբերությունները փորձ է արվում վարպետորեն և հաջողակ կերպով դնել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վրա։ Ո՛չ, Հայաստան-Թուրքիա և հայ-թուրքական հարաբերությունները երբեք երկկողմ չեն եղել։ Հայկական հարցը միջազգային հարց է։ Եվ Հայաստանի տարածքների հարցն է միջազգային հարց։ Դա առաջին հարցն է, որ Ազգերի լիգան քննարկել է ընդհանրապես և խնդիրը բաց է։ Կա միջազգային դատարան, կա ՄԱԿ Անվտանգության խորհուրդ, պետք է գնալ այդ հարցերով։

Իհարկե, եթե մենք Թուրքիայի հետ մեն-մենակ ենք մնում, ինչպես իշխանությունն է ասում և դա հերոսություն է ներկայացվում, և ուղղակի բանակցում ենք, այո, ուժերի այնպիսի անհավասարություն կա, այդ թվում՝ դիվանագիտական կորպուսի, որ մենք պարտվելու ենք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան