Հայկ Մարությանը վաղը փակագծեր կբացի. ավագանու անդամներն ահազանգում են ճնշումների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

15.04.2026 | 14:13
ԿԿՀ-ն 30 օր է տվել «Ուժեղ Հայաստանի» անդամներին․ հայտարարագիր չներկայացնելու դեպքում տուգանքին կհաջորդի քրեական պատասխանատվությունը
15.04.2026 | 14:11
Իրանին հանձնվել ստիպելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման. Փեզեշքիանան
15.04.2026 | 14:03
ՌԴ Ստերլիտամակի նավթաքիմիական գործարանն ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել
15.04.2026 | 13:54
Դուք վախենում եք հայ մայրերից․ Արմենուհի Կյուրեղյանը՝ իշխանությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2026 | 13:45
ԱՄՆ-ը վերականգնել է ռուսական նավթի դեմ պատժամիջոցները, որոնք մեղմացվել էին Իրանի հետ պատերազմի պատճառով
15.04.2026 | 13:38
Ընդդիմությունը չի սիրում ձեզ․ Սոնա Ղազարյանը՝ ԱԺ նիստին ներկա դպրոցականներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2026 | 13:31
Լավրովն Իրանի հարստացված ուրանի խնդրի լուծումներ է առաջարկել
15.04.2026 | 13:29
Պասկևիչյանի ֆիլմը տեղադրվել է Հանրայինի յութուբյան էջում
15.04.2026 | 13:23
Կալուգայի Սամոն, իր տղան, եղբայրը ինչո՞ւ այդ գործը չեն անում, մանկահասակ երեխայի մորն են անել տալիս․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2026 | 13:16
Հայտնի է՝ ում հետ է Երևանում մենամարտելու Միհրան Հարությունյանը
15.04.2026 | 13:11
Դատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը
15.04.2026 | 13:10
ԱՄՆ-ը պնդում է, որ Իրանի նավահանգիստների շրջափակումը լիովին դադարեցրել է առևտուրը
15.04.2026 | 13:01
ԵՄ-ն ավելի քան 20 հազար աշխատատեղ է ապահովել Հայաստանում 2024-ին, սա մեծ թիվ է. Մարագոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2026 | 12:52
ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու հարցում վճռական ենք. Մհեր Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2026 | 12:44
Մեսին նոր մարզիչ կունենա «Ինտեր Մայամիում»
Բոլորը

Երևանի ավագանու այսօրվա հերթական նիստը չկայացավ՝ իշխող «Իմ քայլը» խմբակցության հայտարարած բոյկոտի պատճառով: Նիկոլ Փաշինյանի թիմակիցները ձախողեցին 38 հարցի քննարկում, որոնց թվում էր նաև երևանցիների կյանքը բարելավող 2022 թվականի համայնքային բյուջեի նախագծի քննարկումը: Իմքայլականները հայտնել են, որ բյուջեի նախագիծը կքննարկեն նոր քաղաքապետի ընտրությունից հետո:

«Իմ քայլից» ավագանու անդամ Վահե Գևորգյանը, հիշեցնելով Սերժ Սարգսյանի ընտրության օրինակը, կարծում է, որ քաղաքապետի պաշտոնում իշխանության նոր թեկնածուի՝ Հրաչյա Սարգսյանի պաշտոնավարումը ևս կարող է ձախողվել։ «Իմ քայլի» մեծամասնությունից զատ՝ նիստին ներկա չէին նաև խմբակցության այն անդամները, որոնք կողմ են Մարությանի պաշտոնավարմանը: Վաղը Երևանի ավագանին հատուկ նիստում կքննարկի Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու և քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին քաղաքապետ ընտրելու հարցը:

Մինչ Հայկ Մարությանը լռում է իրեն պաշտոնանկ անելու գործընթացի մասին, նրան աջակցող ավագանու անդամները նոր մանրամասներ են բացահայտում՝ բարձրաձայնելով քաղաքական հետապնդումների մասին:

Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին չմիացած Լուսինե Մխոյանը հավաստիացնում է, որ նիստերից իր բացակայությունները եղել են հղիության և կորոնավիրուսով վարակվելու պատճառով, իսկ այժմ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն ու քարտուղար Լևոն Հովհաննիսյանն այդ փաստն օգտագործում են որպես ճնշման գործիք: Ավագանու մեկ այլ անդամ՝ Գրիգոր Երիցյանը նշում է, որ Լևոն Հովհաննիսյանն իրեն փոխանցել է՝ եթե չի միանում քաղաքապետի դեմ արշավին և, միաժամանակ, վայր չի դնում մանդատը, ապա Երևանի քաղաքապետին կից «Երիտասարդության հարցերի խորհրդի» բյուջետային ֆինասավորումը կսառեցվի:

Ավագանու իշխանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալաջյանն ու քարտուղար Լևոն Հովհաննիսյանը չեն հերքում ճնշումների մասին ավագանու անդամների պնդումները: Նրանք հաստատեցին և՛ Լուսինե Մխոյանի, և՛ Գրիգոր Երիցյանի փոխանցած տեղեկությունները:

Ցանկացած մեկը, որը չի պաշտպանի քաղաքապետին պաշտոնանկ անելու որոշումը, նրա հետ համագործակցությունն առաջիկայում խնդրահարույց է լինելու, բացահայտ հայտարարում է Լևոն Հովհաննիսյանը:

Ի դեպ, նոր փոխքաղաքապետի պաշտոնում շրջանառվում է «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լևոն Հովհաննիսյանի անունը: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ նախկինում իր թեկնածությունն առաջադրվել է, բայց Հայկ Մարությանը դեմ է եղել:

Երևանի քաղաքապետարանի գործադիր կազմում ևս միանշանակ չի ընդունվում Հայկ Մարությանի հրաժարականի պահանջը: Քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոնյանը մեր հարցին ի պատասխան նշեց՝ իշխանությունների սկսած գործընթացը ժողովրդավարական չէ:

Երևանի ավագանու իշխանական խմբակցությունում առկա խորը տարաձայնություններից զատ՝ միանշանակ դիրքորոշում չունեն նաև ընդդիմադիրները: Երեք հոգանոց «Լույս» խմբակցությունից Մարությանի հրաժարականին կողմ է միայն Անի Խաչատրյանը, իսկ Դավիթ Խաժակյանն իր և Թեհմինա Վարդանյանի դեմ լինելը բացատրում է այն հանգամանքով, որ սա ներկուսակցական վեճ է և չեն ցանկանում միջամտել, սակայն Մարությանի աշխատանքից նրանց դժգոհությունը չի նվազում:

Իսկ ահա Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ խմբակցությունը միացել է Մարությանին պաշտոնից հեռացնելու գործընթացին: Նրանք, ի թիվս այլ խնդիրների, հիշել են, որ Ծառուկյանի հրավիրած շեյխերին Մարությանը լավ չէր դիմավորել:

Այսպիսով, ըստ ամենայնի, Հայկ Մարությանը վաղը պաշտոնանկ կարվի․ այս հարցով գոնե մինչ այս պահը մեծամասնությունն իր դիրքորոշումը չի փոխել: Նկատենք, որ անկախ Հայաստանի պատմության մեջ Հայկ Մարությանը Երևանի առաջին քաղաքապետը կլինի, որը հեռանում է սեփական թիմի կողմից նախաձեռնված անվստահության գործընթացի արդյունքում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան