Այն, ինչ գաղտնիք չէր Սերժ Սարգսյանի դեպքում, Ալեն Սիմոնյանի դեպքում գաղտնի՞ք է․ ինչու է նույն օրենքը Փաշինյանի աշխատակազմն ըստ ցանկության գործարկում

Լուրեր

26.08.2026 | 12:21
Իրինա Յոլյանին «Ուժեղ Հայաստան»-ն առաջադրեց ԱԺ ՏԿ և ՇՄ պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
26.08.2026 | 12:10
Ռոբերտ Քոչարյանի որդին կալանավորվեց // Նոր հայցադիմում Գագիկ Ծառուկյանի գույքերի հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
26.08.2026 | 12:06
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց
26.08.2026 | 12:00
Անտեղի սահմանափակումները չեն համապատասխանում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ոգուն. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 11:49
ԿՀՎ տնօրենը Մոսկվա էր ժամանել «հատուկ ծառայությունների միջև շփումների» համար. Պեսկով
26.08.2026 | 11:40
US Open. Սերենա Ուիլյամսն ու Կառլոս Ալկարասը պարտվել են 1/4 եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 11:30
ՌԴ Պետդումայի խոսնակը Հայաստանին «կոչ է արել» հրաժարվել «կեղծ քաղաքականությունից»
26.08.2026 | 11:16
Ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով․ սպասվում են անձրև, կարկուտ և ուժեղ քամի
26.08.2026 | 11:11
Նոր ուսումնական տարվա մեկնարկի շրջանակում Ոստիկանության կողմից նախատեսվող միջոցառումները. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 11:03
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը մեկնարկում է Չեմպիոնների լիգայում
26.08.2026 | 10:55
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը
26.08.2026 | 10:40
US Open. Ալինա Չառաևան պարտություն կրեց որակավորման փուլում
26.08.2026 | 10:31
Հայաստանը չի խորհրդակցում ԵՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցի շուրջ. ՌԴ ԱԳՆ
26.08.2026 | 10:23
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով հրդեհվել է Տամբովի մարզի Wildberries-ի պահեստը․ Լիպեցկում 2 մարդ է զոհվել
26.08.2026 | 10:15
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.06%-ով և կազմել 4638.10 դոլար
Բոլորը

Նիկոլ Փաշինյանի ձևակերպմամբ՝ Հայաստանի բարձրագույն իշխանությանը՝ ժողովրդին, հասու չէ տեղեկատվությունն այն մասին, թե պետական բյուջեից որքան գումար է ծախսվել կառավարական առանձնատան վերանորգման համար, որտեղ առաջիկայում բնակության կտեղափոխվեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու նրա ընտանիքը:

Ալեն Սիմոնյանի՝ կառավարական ամառանոց տեղափոխվելու տեղեկությունը Factor.am-ին փոխանցել էր ԱԺ նախագահի մամուլի խոսնակը՝ հավելելով, որ առանձնատունը վերանորգման փուլում է:

Factor.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ վարչապետի աշխատակազմի ենթակայությամբ գործող «Կոնդի առանձնատների» ՊՈԱԿ և խնդրել տեղեկություններ՝ ո՞ր ընկերությունն է վերանորոգում ԱԺ նախագահին սպասարկող առանձնատունը, ինչպե՞ս է ընտրվել ընկերությունը և որքա՞ն գումար է ծախսվել վերանորոգման համար:

«Կոնդի առանձնատներ» ՊՈԱԿ-ից, սակայն, մերժել են տեղեկատվության տրամադրումը՝ հղում անելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետին: Օրենքի այս կետի համաձայն՝ ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ Ազգային ժողովի նախագահի արարողակարգային, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման ծախսերը համարվում են պետական գաղտնիք:

«Գնումների մասին» օրենքում փոփոխությունը կատարվել է նախորդ իշխանության կողմից՝ 2016 թվականի դեկտեմբերին, իսկ փոփոխություններն ուժի մեջ են մտել երկու ամիս անց՝ 2017-ի փետրվարին: Սակայն ուշագրավ է, որ 2018 թվականի սեպտեմբերին՝ հեղափոխությունից կարճ ժամանակ անց, Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան վարչապետի աշխատակազմը տրամադրել էր Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին նրան սպասարկած առանձնատան պահպանման ծախսերի մասին տեղեկությունները:

Այսինքն՝ Փաշինյանի աշխատակազմը Սերժ Սարգսյանի առանձնատան վերանորոգման ծախսերի մասին տվյալները 2018 թ-ին չէր համարել պետական գաղտնիք, իսկ ահա Ալեն Սիմոնյանի դեպքում դա համարվել է պետական գաղտնիք, թեև երկու դեպքում էլ առկա է միևնույն օրենսդրական կարգավորումը։

Իշխանությունների նման գործելաոճը երկու բացատրություն կարող է ունենալ. կամ 2018-ին անտեղյակ են եղել, որ պահանջված տեղեկությունը պետական գաղտնիք է պարունակում, կամ օրենքի սահմանափակումները կիրառում են ըստ քաղաքական նպատակահարմարության։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց 10 օր անց ուղիղ եթերում ներկայացրեց կառավարական առանձնատունը և ժողովրդին ցուցադրեց, թե ինչ պայմաններում է բնակվում:

Հուսանք, որ Ալեն Սիմոնյանը ևս, որպես ՀՀ-ում բարձրագույն իշխանությանը՝ ժողովրդին, հաշվետու գործիչ և հետևելով իր քաղաքական ղեկավարի օրինակին, կառավարական ամառանոցներ տեղափոխվելուց հետո ուղիղ եթերում կցուցադրի առանձնատունն ու հարկատուներին կներկայացնի վերջիններիս միջոցներով կատարված վերանորոգման ծախսերը:

 

Նարեկ Կիրակոսյան