Իրանի Մեջլիսի պատգամավորներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Լուրեր

26.04.2024 | 12:39
Բաբկեն Թունյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
26.04.2024 | 12:39
Պետք չէ քաղաքացուն ստիպել մեքենայի գույքահարկը ժամկետից շուտ վճարել․ պատգամավորները փոփոխություն են առաջարկում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 12:27
Ալիևն աշխատանքային այցով Բեռլինում է
26.04.2024 | 12:18
Ստարտափներն ավելի հեշտ կկարողանան ֆինանսական միջոցներ ներգրավել․ նախագծով պայմանագրի նոր ձև է առաջարկվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 12:06
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում․ ՈՒՂԻՂ
26.04.2024 | 12:06
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել, Տավուշում ականի պայթյունից զինվոր է վիրավորվել․ ԼՈՒՐԵՐ
26.04.2024 | 12:01
Ակնայի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը պաշտոնապես փակվեց․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
26.04.2024 | 11:52
Ոստիկանությունը՝ Սևան-Երևան ճանապարհին մեքենաների ստուգման մասին
26.04.2024 | 11:44
Թբիլիսիում հերթական բողոքի ակցիան է տեղի ունեցել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 11:32
Երևանում և Դիլիջանում կանցկացվի «Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» 7-րդ միջազգային փառատոնը
26.04.2024 | 11:20
Աղդամի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնն այսօր կփակվի
26.04.2024 | 11:06
ՍԴ-ն քննում է լիազորությունները դադարեցված դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումը․ ՈՒՂԻՂ
26.04.2024 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
26.04.2024 | 10:58
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
26.04.2024 | 10:57
Ռուսաստանի ՊՆ-ն պնդում է, որ երկու հրթիռ է խոցել Բելգորոդի շրջանում
Բոլորը

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի  Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանի գլխավորած պատվիրակության անդամները դեկտեմբերի 21-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գևորգ Պապոյանի ուղեկցությամբ․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից:

Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ներկայացրել է նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:

Իրանից ժամանած պատվիրակության անդամները, որոնց թվում էին նաև Իրանի Մեջլիսի երկու հայազգի պատգամավորներ Արա Շահվերդյանը և Ռոբերտ Բեգլարյանը, ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:

Նրանք շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:

Այցի ավարտին պատվիրակության անդամները գրառումներ են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: