«Ռոսավիացին» ռուսական ավիաընկերությանը Մոսկվայից Արցախի գրավյալ Վարանդա չվերթների իրականացման թույլտվություն է տվել

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը՝ «Ռոսավիացիան», երեք ավիաընկերությունների թույլատրել է Ռուսաստանի տարբեր քաղաքներից Ադրբեջան 7 չվերթ իրականացնել։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ «Ռոսավիացիան» անցյալ շաբաթ կայացած հանդիպմանը որոշում է կայացրելդեպի Ադրբեջան թռիչքներ թույլ տալ «Azur Air», «North Wind» և «IrAero» ընկերություններին։

«Ռոսավիացիա»-ի որոշմամբ՝ «IrAero»-ն թույլտվություն է ստացել թռիքչներ իրականացնել դեպի Արցախի գրավյալ Վարանդա (Մոսկվա-Ֆիզուլի) և Զաքաթալա (Մոսկվա-Զաքաթալա)՝ շաբաթական երկու անգամ։

Բացի այդ, «Azur Air»-ը թույլտվություն է ստացել Ռուսաստանի չորս՝ Սամարա, Դոնի Ռոստով, Կրասնոդար, Կազան քաղաքներից դեպի Բաքու թռիչքներ իրականացնել, յուրաքանչյուրը՝ շաբաթական երկու անգամ հաճախականությամբ:

«North Wind» ավիաընկերությունն էլ Սոչի-Բաքու չվերթն իրականացնելու թույլտվություն է ստացել՝ շաբաթական 7 անգամ հաճախականությամբ։

Միևնույն ժամանակ, «Ռոսավիացիա»-ի կայքում նշվում է, որ այդ թույլտվությունների տրամադրման որոշումը հիմք կամ որոշում չէ՝ կարգադրության մեջ նշված միջազգային երթուղիներով թռիչքները վերսկսելու մասին։ Մուտքը ավիաընկերության իրավունքն է, որից նա կարող է օգտվել թռիչքների վերսկսման դեպքում։

Հավելենք, որ Արցախի գրավյալ Վարանդայի օդանավակայանի բացման արարողությունը տեղի էր ունեցել հոկտեմբերի 26-ին, որին մասնակցել էին Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները։

Էմմա Չոբանյան