Սուրբծննդյան տոնավաճառի հասույթը կուղղվի տեղահանվածների աջակցության ծրագրերին․ «Ավրորան» և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը կօժանդակեն պատերազմից տուժած բնակչությանը

Լուրեր

12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
Բոլորը

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը Սուրբծննդյան տոնավաճառի հասույթը (մոտ 25.000 ԱՄՆ դոլար) կուղղեն Հայաստանում ապրող տեղահանված մարդկանց աջակցության ծրագրերին: Բարեգործական տոնավաճառը տեղի ունեցավ 2021 թ. դեկտեմբերի 12-ին: Միջոցառման հիմնական գործընկերն էր «Թովմասյան» հիմնադրամը:

Սուրբծննդյան տոնավաճառին մասնակցեց ավելի քան 80 գործընկեր՝ գրեթե կեսը՝ Հայաստանում գործող հասարակական կազմակերպություններ, ներառյալ՝ ՄԱԿ-ի եւ «Ավրորայի» շահառուները: Ավելի քան 1.000 մարդ այցելեց բարեգործական տոնավաճառ, որտեղ վաճառվում էին հայկական արտադրության տարատեսակ ապրանքներ՝ միջոցներ հանգանակելու մարդասիրական ծրագրերին եւ նպաստելու բարի գործին:

Սուրբծննդյան տոնավաճառի մաս էր կազմում նաեւ Նվերների փոխանակման ծրագիրը, որին կարող էր մասնակցել ցանկացած ոք: Հաջողակ մասնակիցներին, որոնց անունները հայտնի դարձան տեղում, սպասում էին տոնավաճառի կազմակերպիչների եւ գործընկերների կողմից առաջարկվող ավելի քան 30 հետաքրքիր նվերներ:

Մասնակիցներից շատերը նախընտրել էին իրենց նվերները փոխանցել «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին եւ ամանորի տոներին ընդառաջ հաճելի անակնկալ մատուցել հայ զինվորներին: Երկու գլխավոր նվերներից մեկը՝ բացառիկ հրավեր 2022 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը, որտեղ էլ այն անցկացվի, ստացավ Ռոզա Նավոյանը, իսկ վերոնշյալ զինվորներից մեկը՝ Սերյոժա Ծատրյանը, կմասնակցի Հայաստանում ՄԱԿ-ի 30-ամյակին նվիրված բարձր մակարդակի միջոցառմանը:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը հանգանակված միջոցները կուղղի Հայաստանում մարդասիրական եւ զարգացման ծրագրերին:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ստացված հասույթը կուղղի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների սննդի ապահովման ծրագրին: Այն կիրականացվի «Աժդահակ» համայնքային զարգացման հասարակական կազմակերպության (Գավառ) հետ համագործակցությամբ Հայաստանի այն գյուղական համայնքներում, որտեղ այժմ ապրում են տեղահանվածները: Ձմռանը սննդամթերք (կարտոֆիլ, կաղամբ, պանիր եւ այլն) կտրվի սոցիալապես խոցելի ընտանիքներին: Իսկ կարտոֆիլի մշակմամբ հետաքրքրված մարդկանց կտրամադրվի Գավառի բարձր որակի կարտոֆիլի սերմացու: Ակնկալվում է, որ այս նախագծից կօգտվի ավելի քան 3.200 մարդ: