Ամասիայում նոր ընտրություննե՞ր կլինեն․ ավագանու ՔՊ-ական անդամներն ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել

Լուրեր

22.08.2026 | 20:04
Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Հենրիկ Հայկյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար
22.08.2026 | 19:27
Վանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինեն
22.08.2026 | 18:55
Ozon-ի վրա առաջին հարձակումն է տեղի ունեցել․ Զելենսկին մեկնաբանել է
22.08.2026 | 18:26
Փաշինյանը շրջայց է կատարել «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներում
22.08.2026 | 17:48
Օգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.08.2026 | 17:05
Չընդունված, բայց դրական միավոր ստացած դիմորդները կարող են դիմել թափուր տեղերի համար. ԿԳՄՍՆ
22.08.2026 | 16:42
Իրաքից տաք օդի ալիք է ներթափանցում. ջերմաստիճանը կհասնի +40 աստիճանի
22.08.2026 | 16:18
Արթուր Պետրոսյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
22.08.2026 | 15:55
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
22.08.2026 | 15:34
Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
22.08.2026 | 15:05
Դատախազությունը դատարանում կվիճարկի Ալավերդիում 6 մանկապարտեզների մասնավորեցման օրինականությունը
22.08.2026 | 14:44
«Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար՝ Երևանի այգիներում
22.08.2026 | 14:29
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 630 տոննա ցորեն և 36 տոննա պրոպան
22.08.2026 | 14:28
«Հայքը» հեռացվել է ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերից
22.08.2026 | 14:05
Չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսերի համար 902 ՀՀ քաղաքացի փոխհատուցում է ստացել
Բոլորը

Շիրակի մարզի Ամասիա խոշորացվող համայնքում դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում ամենաշատ ձայները հավաքած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամները ինքնաբացարկի դիմում են ներկայացրել։ Նրանք չեն վերցնելու մանդատները։

Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց ՔՊ-ի համայնքապետի թեկնածու Մերգել Ղարիբյանը, որը նաև Արփի խոշորացված համայնքի ղեկավարն է։ Ըստ Ղարիբյանի՝ խոշորացվող Ամասիայում համայնքապետը պիտի լինի ՔՊ-ից, քանի որ ձայների քանակով ՔՊ-ն է առաջատար, իրենց միակ պայմանն այդ է։ Ուշագրավ է, սակայն, որ ՔՊ-ն ընդամենը 16 ձայն է ավելի ստացել «Արփի Ամասիա» նորաստեղծ դաշինքից, ինչի արդյունքում ավագանիում երկու քաղաքական ուժերին էլ այս դեպքում բաժին է հասնում վեցական մանդատ։ ՀՀԿ-ն կստանա 3 մանդատ։

Ի սկզբանե, «Արփի Ամասիա» նորաստեղծ դաշինքը մտադիր էր կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ ու իշխանություն ձևավորվել՝ առանց ՔՊ-ի, այս մասին նրանք անգամ պաշտոնական հայտարարություն էին տարածել, սակայն որոշ ժամանակ անց իրավիճակը փոխվել է։ Տարածված տեղեկությունների համաձայն, «Արփի Ամասիա» նորաստեղծ դաշինքը պատրաստակամություն է հայտնել միավորվել ՔՊ-ի հետ՝ համայնքապետի պաշտոնում իր թեկնածուին՝ Ամասիա խոշորացված համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանին առաջադրելու պայմանով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն էլ չի համաձայնել այս առաջարկին։ ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն այս տեղեկությունը չցանկացավ մեկնաբանել։

Քիչ հետո թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողովը նիստ կգումարի՝ քննարկելով ինքնաբացարկի դիմումները։ Հանձնաժողովի նախագահ Արթուր Խաչատրյանն ասաց՝ պարզաբանումներ կներկայացնեն նիստից հետո։ Այսպիսով՝ չի բացառվում, որ Ամասիայում նոր ընտրություններ անցկացվեն։

Արմիկ Մովսիսյան