Բաքվում ոստիկանները ուժի կիրառմամբ ցրել են ընդդիմադիրների ակցիան․ ձերբակալվածներ կան․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Բաքվում ոստիկանությունը բռնի ուժի կիրառմամբ ցրել է քաղբանտարկյալ Սալեհ Ռուստամովի ազատ արձակման պահանջով բողոքի ակցիան։ Ակցիայի մասնակիցներին ձերբակալել են։ Նշենք, որ Ռուստամովն արդեն 40 օր է՝ հացադուլ է անում, նրա վիճակը ծայրահեղ ծանր է։

Ադրբեջանական «Թուրան»-ը գրում է, որ բողոքի ակցիան նշանակված է եղել այսօր կեսօրին՝ Շատրվանների հրապարակում։ Սակայն երբ ակցիայի մասնակիցները «Ազատություն Սալեհ Ռուստամովին», «Մի՛ սպանեք, ազատե՛ք» վանկարկումներով հայտնվել են հրապարակում, ոստիկաններն անմիջապես բռնի ուժ կիրառելով՝ սկսել են նրանց ձերբակալել։ Մասնակիցները նաև նախագահ Իլհամ Ալիևի հրաժարականը պահանջող կոչեր են հնչեցրել։

Նախնական տվյալներով՝ մոտ 20 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ Ռուստամովի քույրը, ընդդիմադիր հայտնի գործիչ Թոֆիգ Յագուբլուն, ընդդիմադիր «Ազգային ճակատ» կուսակցության անդամ Ավազ Հուսեյնովն ու այլ գործիչներ։

Հիշեցնենք, որ Ռուստամովին ազատ արձակելու պահանջով օրեր առաջ ևս ընդդիմադիրները բողոքի ակցիա էին կազմակերպել, որն իրավապահները դարձյալ ցրել էին։ Բացի այդ, ընդդիմադիրները ոստիկականական բաժանմունքներում խոշտանգումների ու ծեծի էին ենթարկվել։ Ադրբեջանական իշխանությունների այս գործողությունները դատապարտել էին Բաքվում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանությունները։

«Ազգային ճակատ» կուսակցության աջակից Սալեհ Ռուստամովը ձերբակալվել է 2018 թվականի մայիսին և 7 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտվել, այսպես կոչված, ««Ժողովրդական ճակատ» կուսակցության ապօրինի ֆինանսավորման» գործով։ Այնուհետև Գերագույն դատարանը 2 ամսով կրճատել է պատիժը։ Իրավապաշտպանները նրան քաղբանտարկյալ են համարում։

Նոյեմբերի 6-ից էլ Ռուստամովն անժամկետ հացադուլ է հայտարարել՝ իրեն ազատ արձակելու պահանջով։ Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր։

Օրերս էլ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարություն էր տարածել՝ Ռուստամովին անհապաղ ազատ արձակելու կոչով։

Էմմա Չոբանյան