Անկարայում և Երևանում դեսպանատներ բացելն ապագայի հարց է. ինչո՞ւ ոչ. Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
Բոլորը

«Արդեն տևական ժամանակ է գիտենք, որ Հայաստանը դիմել էր Ռուսաստանին, որպեսզի նրա միջնորդությամբ հնարավորություն ստեղծվեր երկխոսության մեկնարկի համար: Կանխատեսելի էր, որ խոսակցություն պետք է տեղի ունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների մասնակցությամբ: Տարածաշրջանային 3+2 ֆորմատով ևս շփում եղել է»,- Factor.am-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ նշանակելու մասին Թուրքիայի ԱԳՆ-ի և Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություններ են տարածել և հարցին, թե ի՞նչ գործընթացներ են նախորդել այս հայտարարություններին:

Մարիա Կարապետյանը Թուրքիայի հետ երկխոսության գնալու հանգամանքը դրական է գնահատում. «Մենք պետք է խոսենք մեր հարևանների հետ, նույնիսկ բանավիճելու կամ մեր դիրքորոշումները հայտնելու համար,մենք չենք կարող անընդհատ միջնորդավորված կամ մեդիայով խոսել: Պետք է ուղիղ կապ լինի, որպեսզի հնարավոր լինի պահանջել պարզաբանումներ, դիրքորոշումների շտկումներ: Առերս հանդիպումները մի փոքր ավելի կառուցողական և դրական են»:

«Անկարայում և Երևանում դեսպանատներ բացելն ապագայի հարց է. ինչո՞ւ ոչ»,- ընդգծեց պատգամավորը:

Նա հավելեց, որ տեղեկություն չունի, թե ով է հայկական կողմի հատուկ ներկայացուցչի թեկնածուն:

Մանրամասները՝ տեսանյութում: