Խոշտանգումներից, արժանապատվությունը նվաստացնող և վատ վերաբերմունքից զերծ մնալու բացարձակ իրավունքը շարունակելու է խախտվել․ ՀՔԱՎ

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է խոշտանգումներից տուժած անձանց տրամադրած իրավական աջակցության հիման վրա պետական մարմինների արձագանքի և գործերի քննության արդյունավետության վերաբերյալ վերլուծություն՝ ՀՀ-ում ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքների վտանգման համատեքստում։

Այսպես՝ 2016-2021 թթ․ ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել 43 անձ, ովքեր ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ենթարկվել են ապօրինի հետապնդումների, ճնշումների, խոշտանգումների։ Կազմակերպությունը իրավական աջակցության շրջանակներում հանցագործության մասին 43 հաղորդումներ է ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ Ներկայացված հաղորդումների հիման վրա հարուցված քրեական գործերով մինչ օրս ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 7 գործի վարույթ կասեցված է՝ որպես մեղադրյալ ներգրավելու ենթակա անձի հայտնի չլինելու հիմքով։ 36 գործերի վերաբերյալ կայացվել է քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ։ Մեր ուսումնասիրությունների համաձայն՝ մինչ օրս (2021 թ․ սեպտեմբերի դրությամբ) ՀՀ որևիցե պաշտոնատար անձ խոշտանգման հոդվածով քրեական պատասխանատվության չի ենթարկվել։

Խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի բնագավառում պետության ջանքերում արմատական փոփոխություններ տեղի չեն ունեցել նաև հեղափոխությունից հետո։ Ավելին՝ հստակ է, որ խոշտանգման վերաբերյալ ահազանգերով զբաղվող քննչական մարմինը՝ Հատուկ քննչական ծառայությունը, դադարեցնելու է գործունեությունը։ Այսպիսով՝ խոշտանգման վերաբերյալ ահազանգերով զբաղվող անկախ քննչական մարմինը այլևս չի գործելու, որը ակնհայտ հետընթաց է վերցրած պարտավորություններից՝ այն է, որ պետք է դրանով զբաղվի ինստիտուցիոնալ մարմին։