«Անկախ դիտորդ»-ն արձանագրել է բարեգործական կազմակերպությունների ներգրավմամբ նախընտրական քարոզչության իրականացման դեպքեր

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը երկարաժամկետ դիտորդության առաքելության ընթացքում արձանագրել է բարեգործական կազմակերպությունների անուղղակի ներգրավմամբ նախընտրական քարոզչության իրականացման մտահոգիչ դեպքեր, որոնցից է օրինակ՝ թեկնածուների հանդիպումը` կազմակերպության ներկայացուցիչների և շահառուների հետ, հանդիպման լուսաբանումը համացանցի միջոցով կամ լուսաբանման տարածումը․ տեղեկացնում են «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքից։

ՀՀ ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Արգելվում է նախընտրական քարոզչություն կազմակերպելը կամ կատարելը […] բարեգործական և կրոնական կազմակերպություններին, միջազգային կազմակերպություններին»։  Այս գործողության համար նախատեսվում է վարչական պատասխանատվություն (ՀՀ ՎԻՎՕ Հոդված 40․8): 

Միաժամանակ ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածով արգելվում է թեկնածուներին ու կուսակցություններին, ինչպես նաև նրանց հետ ասոցացվող կազմակերպություններին, բարեգործություն իրականացնել այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ։ Այս արարքը նախատեսում է վարչական պատասխանատվություն կազմակերպության և քրեական պատասխանատվություն` թեկնածուների համար (ՀՀ ՎԻՎՕ Հոդված 40․16, ՀՀ ՔրՕր Հոդված 154․2): 

Նշված կարգավորումները ենթադրում են, որ նախընտրական քարոզչության ժամանակահատվածում բարեգործական կազմակերպությունները պետք է զերծ մնան ընտրություններին մասնակցող կուսակցությունների և թեկնածուների հետ առնչությունից և ցանկացած գործողության կատարումից, որը կարող է ընկալվել որպես ուղղակի կամ անուղղակի քարոզչություն կամ բարեգործությամբ քողարկված ընտրակաշառքի բաժանում։ 

Հաշվի առնելով նմանօրինակ տեղեկատվության տարածումը համացանցում և հատկապես սոցիալական ցանցերում՝ կոչ ենք անում իրավապահ մարմիններին և համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովներին իրականացնել պատշաճ վերահսկողություն և բացառել բարեգործական կազմակերպությունների և բարեգործության հակաօրինական ներգրավումն ընտրական գործընթացներում։