ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Մեր երեխաները բռնի կերպով հայրենասեր դառնալու կարիք չունեն. Հենրիկ Էդոյանը՝ ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 16:00
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 15:59
ԵՄ-ն մերժել է Թուրքիա-Լիբիա ծովային համաձայնագիրը՝ այն «անվավեր» անվանելով
21.10.2026 | 15:55
Ուիթկոֆը Պուտինին առաջարկել է դիտարկել Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսումը
21.10.2026 | 15:52
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը դրական եզրակացություն ստացավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
21.10.2026 | 15:51
Հոկտեմբերի 22-ին սպասվում են հորդառատ անձրևներ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
21.10.2026 | 15:40
Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան․ ովքե՞ր են պայքարում համայնքային իշխանության համար
21.10.2026 | 15:30
Պուտինի հետ Թրամփի գործարքը կհարվածի Վաշինգտոնի դիրքերին․ Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 15:21
France Football-ն ընտրում է «Բոլոր ժամանակների Ոսկե գնդակի» դափնեկրին
21.10.2026 | 15:10
ՀՀ-ն դիմել է ԵՏՀ-ին՝ ընդդեմ Ռուսաստանի // TRIPP-ի շրջանակում երկաթուղին կանգառներ կունենա․ ԼՈԻՐԵՐ
21.10.2026 | 15:03
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 15:02
Կոնգոյում Էբոլայից մահացել է 4602 մարդ․ Հայաստանում տարածման ռիսկը գնահատվում է ցածր․ ՀՎԿԱԿ
21.10.2026 | 14:53
«Վայ էն քաղաքական ուժին, որ մտածում է՝ իր անվտանգության սպառնալիքը մոլորված հովիվն է»․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 14:45
Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձից հետո Կրեմլը զգուշացրել է Գերմանիային, որ դա վերջին հարձակումը չէ․ WSJ
21.10.2026 | 14:37
Խվիչա Կվարացխելիան ծանր վնասվածք է ստացել
21.10.2026 | 14:28
Զախարովան անդրադարձել է ՀԱԷԿ-ի անվտանգությունը կասկածի դնող հրապարակումներին
Բոլորը

«Մերկ քարոզները որևէ դեր չեն խաղում, որքան էլ խոսենք հայրենասիրության մասին, երեխան դրանից հայրենասեր չի դառնա։ Այդ քարոզչությունը հակառակ էֆեկտ կարող է ունենալ»,-նման տեսակետ է հայտնում բանաստեղծ, գրականագետ Հենրիկ Էդոյանը Factor.am-ի «Երևանի ժամանակով» զրուցաշարի շրջանակում՝ անդրադառնալով Կրթության և գիտության նախարարության ներկայացրած ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարության նախագծին։

Նա նկատում է, որ, օրինակ, զինվորականի համար իր մասնագիտությունը պետք է գրավիչ դարձնի նախ և առաջ բանակային միջավայրը, որտեղ կգերիշխեն արդարացի մոտեցումները։ Անդրադառնալով քաղաքական կյանքի անցուդարձին՝ պարոն Էդոյանը շեշտում է, որ Հայաստանում քաղաքական պայքար որպես այդպիսին չկա․«Կա խմբավորումների, առանձին կուսակցությունների պայքար։ Հայաստանում քաղաքական պայքարն անառողջ պայքար է»։

Հանրապետականներն ամեն առիթով պնդում են, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է իր պաշտոնում։ Բանաստեղծը, սակայն, այն համոզման է, որ անփոխարինելի մարդիկ չկան․ «Առհասարակ, իշխանությունը չի կարելի բռնազավթել, եթե ժողովուրդը դժգոհ է, չի սիրում, չի ընդունում, պետք է փոփոխություն լինի։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, նա էլ պետք է փոխարինվի, յուրաքանչյուրն ունի իր ժամանակը, բայց այդ փոփոխությունը պետք է բնական, էվոլյուցիոն ճանապարհով կայանա»։

Բանաստեղծը, խոսելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեկնարկած «Իմ քայլը» արշավի մասին, որի նպատակը Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի կանխումն է, կարծիք է հայտնում․ «Դա նշանակում է, որ մարդիկ չեն թմրել քնի մեջ, նրանց հոգին, միտքը աշխատում է։ Դա առողջության նշան է»։

Ինչ վերաբերում է ընդդիմադիր ուժերի, մասնավորապես՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների միջև առկա տարաձայնություններին, Հենրիկ Էդոյանը նշում է՝ նման վեճեր միշտ էլ լինում են: «Ընդդիմությունն էլ իր բացասական կողմերն ունի․ ուզում է առաջ գնալ և պաշտոն գրավել։ Ասում են՝ փոխենք կառավարությունը, ասենք՝ փոխեցինք, հետո ի՞նչ պետք է լինի, այնքան միամիտ չեմ, որ մտածեմ՝ փոխես՝ լավ կլինի, գուցե ավելի վատ լինի»,- թերահավատություն է հայտնում մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան