Արման Թաթոյանի դիմումի հիման վրա Արմեն Գրիգորյանի նկատմամբ վարույթ չի հարուցվի. ԿԿՀ-ն վարքագծի կանոնագիրք դեռևս չունի

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշում է կայացրել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դիմումի հիման վրա վարույթ չհարուցել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի նկատմամբ:

Այս մասին Factor.am-ը տեղեկանում է հանձնաժողովի պաշտոնական կայքից։

Խոսքը 2021 թվականի հոկտեմբերի 21-ին «ՌուսԱրմԻնֆո» լրատվական կայքում հրապարակված տեսագրության մասին է, որտեղ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով Արման Թաթոյանին, հարցազրույցում նշել էր, թե նա քաղաքական հայտարարություններ է անում:

Արման Գրիգորյանի կարծիքով՝ «կրկին անգամ ընդդիմադիր դաշտում հայտ ներկայացրած Մարդու իրավունքների պաշտպանը փորձել է քաղաքական դիվիդենտներ շահել՝ քաղաքական տեքստեր արտահայտելով»։ Արման Թաթոյանի մասին խոսելիս, ԱԽ քարտուղարի խոսքի գրեթե բոլոր շեշտադրումները եղել են նրան քաղաքական դաշտում տեղավորելու, ընդդիմադիր ներկայացնելու մասին: Ավելին՝ Գրիգորյանը նշել է, որ Թաթոյանին մի քանի ամիս է մնացել ակնհայտ քաղաքական գործունեությամբ զբաղվելու համար՝ ակնարկելով, որ ՄԻՊ-ի պաշտոնավարման ժամկետը լրանում է:

Արման Թաթոյանը նոյեմբերի 1-ին դիմել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ նշելով, թե Արմեն Գրիգորյանը խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքի պահանջը, ըստ որի՝ հանրային ծառայողները պարտավոր են պահպանել օրենքով սահմանված վարքագծի սկզբունքները և դրանցից բխող վարքագծի կանոնները:

Հանձնաժողով, սակայն, որոշում է կայացրել մերժել ՄԻՊ դիմումը, պատճառաբանելով, թե դեռևս ընդունված չէ վարքագծի կանոնագիրքը, ինչը թույլ կտար որոշել՝ պաշտոնյան խախտում կատարե՞լ է, թե՞ ոչ: Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ հարցազրույցի հրապարակման օրվա՝ 2021թ. հոկտեմբերի 21-ի դրությամբ, իրենց կողմից դեռևս ընդունված չի եղել պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնագիրքը: Հետևաբար սահմանված չեն նաև պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնները:

«Պաշտոնատար անձանց վարքագծի առերևույթ խախտման վերաբերյալ հանձնաժողովը կարող է վարույթ հարուցել բացառապես այն դեպքերում, երբ առկա է վարքագծի կանոն: Այդ կանոնը պետք է սահմանի, թե պաշտոնատար անձի կոնկրետ որ արարքը կարող է որակվել որպես վարքագծի կանոնի խախտում: Այն բոլոր դեպքերում, երբ նման վարքագծի կանոնները բացակայում են, պաշտոնատար անձը փաստացի զրկվում է իր վարքագիծը կոնկրետ իրավական նորմի պահանջներին համապատասխանեցնելու և օրենքի պահանջներին չհետևելու դեպքում հնարավոր բացասական հետևանքների առաջացումը կանխատեսելու օբյեկտիվ հնարավորությունից»,- նշված է հանձնաժողովի որոշման մեջ:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նշել է նաև, որ գործուն քայլեր են ձեռնարկում վարքագծի կանոնագրքի ընդունման ուղղությամբ: Ներկայումս էլ Եվրոպայի Խորհրդի փորձագետների հետ համատեղ իրականացնում են վարքագծի կանոնների մշակման համար անհրաժեշտ աշխատանքներ:

Ռոզա Վարդանյան