Մատվիենկոն առաջարկել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանագծումն իրականացնել ՌԴ ՊՆ-ում պահվող քարտեզների հիման վրա

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի կարծիքով՝ այսօր Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր խնդիրն է այնպես իրականացնել սահմանների դելիմիտացիան՝ սահմանագծումը, որպեսզի կողմերից որևէ մեկի մոտ ցանկություն չառաջանա վերսկսելու ռազմական գործողությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով senatinform.ru-ն այդ մասին Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի խոսնակը ասել է Սոչիում կայանալիք Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ բանակցությունների նախօրեին՝ նոյեմբերի 25-ին, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած երկկողմ հանդիպման ժամանակ:

«Ռուսաստանն իր օգնությունն է առաջարկել՝ հաշվի առնելով, որ խորհրդային շրջանի քարտեզները միայն մեր պաշտպանության նախարարությունում են պահպանվում: Դրանք ճշտված են, ճշգրիտ և սահմանում են ճշգրիտ սահմանները Հայաստանի և Ադրբեջանի միջև: Կարելի է վստահորեն բանակցություններ վարել այդ քարտեզների հիման վրա, և Հայաստանը, Ադրբեջանը սատարում են այդ մոտեցմանը: Ըմբռնում և համաձայնություն կա, բայց գործընթացը դանդաղ է առաջ շարժվում: Այդ պատճառով լարվածությունը շարունակում է պահպանվել», – ասել է Վալենտինա Մատվիենկոն՝ ընդգծելով, որ Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի Անդրկովկասը լինի խաղաղ, կայուն և մարդիկ խաղաղ ապրեն, և կանի անհրաժեշտ ամենը դրա համար: