Նիկոլ Փաշինյանից պահանջում ենք հրապարակել ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը. ԵՊՀ դոցենտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականցնող քաղաքական ու հասարակական ուժերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում են հրապարակել ՀՀ սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի փաստաթուղթը։

Այս մասին այսօր կառավարությա դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «5165» շարժման անդամ, ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանը։

«Պահանջում ենք հրապարակել, ժողովրդին հասանելի դարձնել ՀՀ–ի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման այն փաստաթուղթը, որը, իր ասելով, դրված է սեղանին և որը, իր ասելով, ինքը պատրաստվում է ստորագրել»,- նշեց Սողոմոնյանը։

Նա հիշեցրեց Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ մինչ օրս ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ եղել է 4 առաջարկ, որոնք իր համար ընդունելի են։ Նա նաև հիշեցրեց, որ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ ցանկացած որոշման մասին բեցեիբաց իրազեկելու է ժողովրդին։

«Եվ հիմա մենք, հղում անելով իր խոստմանը, այսօր այստեղ ենք` պահանջելու բացահայտել փաստաթղթի բովանդակությունը»,- ասաց Սողոմոնյանը։

Ակցիայի կազմակերպիչներն իրենց այս պահանջով պաշտոնական դիմում-նամակ փոխանցեցին ՀՀ վարչապետին։ Դրանում արձանագրված է, որ իրենք հիմնավոր կասկածներ ունեն, որ «ՀՀ-ից թշնամուն են զիջվելու կենսական տարածքներ, ռազմավարական բարձունքներ, իսկ Արցախը ճանաչվելու է Ադրբեջանի մաս»։

Մանրամասները՝ տեսանյութում: