Իրանում սկսվել են «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ի խոցված ինքնաթիռի գործով լսումները

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Իրանում սկսվել են «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ի խոցված ինքնաթիռի (չվերթ PS 752) գործով լսումները։ Այս մասին այսօր հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ-ն, գրում է korrespondent-ը։

Գերատեսչությունից նշել են, որ Իրանը չի արձագանքել այս գործով միջազգային իրավական օգնության խնդրանքներին։

«Ուկրաինայի արտգործնախարությունը նաև շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի դեսպանին՝ նիստին մասնակցելու հրավերի համար։ Սրա հետ մեկտեղ, մինչ օրս քրեական գործին միջազգային իրավական օգնություն ցուցաբերելու հայցերը՝ ուղղված Իրանի Իսլամական Հանրապետության համապատասխան կոմպետենտ մարմիններին, չեն իրականացվել լիակատար կերպով, պահանջվող փաստաթղթերն ու տեղեկությունները չեն տրամադրվում իրանական կողմից։ Այս կապակցությամբ նպատակահարմար չենք համարում Ուկրաինայի դեսպանի մասնակցությունը պաշտոնական դատական նիստին, որի ժամանակ պետք է ընթերցվի մեղադրական ակտը»,- ասված է հաղորդագրության մեջ։

ԱԳՆ-ից կոչ են արել Իրանին՝ կատարել միջազգային իրավունքով իր պարտավորություններն ու տրամադրել Ուկրաինայի իրավասու մարմինների կողմից պահանջվող տեղեկությունները։

«Մեր նպատակները մնում են անփոփոխ՝ ճշմարտության բացահայտումն ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելը»,- հավելել են գրատեսչությունից։

Հիշեցնենք, որ Իրանի տարածքում խոցված ինքնաթիռում եղել է 167 ուղևոր և անձնակազմի 9 անդամ՝ Ուկրաինայի քաղաքացիներ։ Բոլորը զոհվել են։

Տաթև Ֆռանգյան