Բուլղարիայի գործող նախագահը հաղթում է ընտրություններում

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Բուլղարիայի գործող նախագահ Ռումեն Ռադևը հաղթում է նախագահական ընտրություններում։ ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ նոյեմբերի 21-ին կայացած քվեարկության երկրորդ փուլում Ռադևը ստացել է ձայների մոտ 68 տոկոսը։ Եվրամիության ամենաաղքատ երկրում կոռուպցիայի դեմ պայքարը շարունակում է մնալ նրա քաղաքականության կենտրոնում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Բուլղարացիները քվեարկել են հանուն փոփոխությունների, կոռուպցիայի, ապօրինությունների դեմ պայքարի, մաֆիային երկրից քշելու օգտին, հայտարարել է Ռադևը նոյեմբերի 21-ի երեկոյան։ Նրա խոսքով՝ Բուլղարիան դուրս է գալիս փակուղուց։

Ռադևի հակառակորդ Անաստաս Գերջիկովը, որին աջակցում էր նախկին վարչապետ Բոյկո Բորիսովի պահպանողական GERB (Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման) կուսակցությունը, հավաքել է ձայների 32 տոկոսը և ընդունել պարտությունը։ Միաժամանակ, նա հայտարարել է, որ Ռադևին աջակցել է «ողջ պետական ապարատը»։

Դիտորդների կարծիքով՝ Ռադևի վերընտրությունը կարող է նշանավորել Բուլղարիայում կայունության փուլի սկիզբը, հատկապես՝ նոյեմբերի 14-ին կայացած խորհրդարանական ընտրություններում «Մենք շարունակում ենք փոխել» նորաստեղծ հակակոռուպցիոն կոալիցիայի անսպասելի հաղթանակից հետո։

Տաթև Ֆռանգյան