Իրանի ԱԳ նախարարը «ադրբեջանական հողերի ազատագրումը» որակել է որպես երկու երկրների տնտեսական հարաբերությունների նոր սկիզբ

Լուրեր

06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
06.11.2026 | 15:36
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևի հետ հանդիպմանը քննարկել է երկկողմ հարաբերություններն ու Կովկասյան տարածաշրջանը, գրում է իրանական Mehr գործակալությունը։

Հանդիպմանը Աբդոլլահիանը գոհունակություն է հայտնել երկու երկրների առևտրային հարաբերությունների աճի ու երկկողմ հարաբերությունների խորացման կապակցությամբ՝ «ադրբեջանական հողերի ազատագրումը» բնութագրելով որպես «երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների նոր գլխի սկիզբ»։ Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է երկու երկրների տնտեսական ներուժն օգտագործելու անհրաժեշտությունը առևտրի, տրանսպորտի ու տուրիզմի ոլորտում։ Անդրադառնալով ինժեներական ու տեխնոլոգիական ոլորտներում Իրանի հնարավորություններին՝ նա ասել է, որ իրանական ընկերությունները պատրաստ են մասնակցել «ազատագրված տարածքների» (Արցախի գրավյալ տարածքների) վերականգնմանը։

Աբդոլլահիանը նաև ընդգծել է երկու երկրների քաղաքացիների համար ճանապարհորդությունների սահմանափակումների մեղմացման և թռիչքների վերականգնման անհրաժեշտության մասին։

Բացի այդ, իրանցի պաշտոնյան հիշեցրել է Իրանի Իսլամական Հանրապետության մշտական դիրքորոշումը՝ երկրների տարածքային ամբողջականության սատարման վերաբերյալ և ընդգծել տարածաշրջանում միջազգային սահմանների անփոփելիությունը։

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևն իր հերթին գոհունակություն է հայտնել Իրանում կայացած հանդիպումների վերաբերյալ ու նշել, որ երկու երկրները մոտ են գազի, նավթի ու տրանսպորտի բնագավառներում պատմական համաձայնագրերի կնքմանը։

Նա նաև ընդգծել է երկու երկրների արտաքին գործերի նախարարների կառուցողական դերը վերջին լարվածության թոթափման հարցում ու հայտարարել, որ տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի նիստը տեղի է ունենալու 2022 թվականի սկզբին։

Էմմա Չոբանյան