Սևանի ոստիկանները պետական հասարակական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոյեմբերի 15-ին ոստիկանության Սևանի բաժին հաղորդում էր ստացվել, որ Սևանի կանխարգելիչ կենտրոնից գողություն են արել։
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ հոկտեմբերի 18-ից նոյեմբերի 15-ը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին պետական շինություն հանդիսացող տարածքի մուտքի դուռը և գողացել չհրկիզվող 2 պահարան, որոնց մեջ աշխատանքային փաստաթղթեր էին, հափշտակել էին հոսանքալարեր, ջահ, աթոռներ, 40 կգ քլոր, ջեռուցման 14 մարտկոց և այլն. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունիցլ:

Ձեռնարկված միջոցառումներով քրեական հետախույզները պարզեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Սևան քաղաքի Շինարարների փողոցի 38-ամյա մի բնակիչ։

Հաղորդումից մեկ ժամ անց կասկածվողը հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ոստիկանության Սևանի բաժին և տվեց խոստովանական բացատրություն։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ 38-ամյա տղամարդը գողոնի մի մասը վաճառել էր Գեղամավան գյուղի մետաղի ընդունման կետում, իսկ փաստաթղթերը ոչնչացրել էր:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է։