Եվրոպայում տասնյակ հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել փողոց՝ բողոքելով սահմանափակումների դեմ․ բախումների հետևանքով վիրավորներ կան

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անցած հանգստյան օրերին ամբողջ Եվրոպայում կորոնավիրուսային սահմանափակումների դեմ բողոքի ցույցեր են տեղի ունեցել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Կիրակի շուրջ 30 հազար մարդ դուրս է եկել Բրյուսելի փողոցներ, օրվա ընթացքում ակցիաները վերածվել են ցուցարարների ու ոստիկանների միջև բախումների։ Ամբոխին ցրելու համար իրավապահները կիրառել են ջրցաններ ու արցունքաբեր գազ, երկու կողմերից տուժածների մասին է հաղորդվել։

Ավելի վաղ բախումներ են գրանցվել Հաագայում ու Ռոտերդամում․ այստեղ բողոքի ցույցերը սկսվել են դեռևս ուրբաթ։ Նիդերլանդների իշխանությունները կատարվածը որակել են որպես մոլեգնող բռնություն և հետաքննություն են սկսել կրակոցներից մի քանի ցուցարարների հրազենային վիրավորում ստանալու դեպքերի կապակցությամբ։

Վիեննայում տասնյակ հազարավոր տեղացիներ դուրս են եկել փողոցներ՝ բողոքելու կառավարության՝ փետրվարից կորոնավիրուսային պատվաստումները պարտադիր դարձնելու, ինչպես նաև երկուշաբթի գիշերը մեկնարկած նոր համազգային արգելափակման դեմ:

Ավստրիայում գրեթե բոլոր խանութները՝ բացի մթերայիններից, փակվել են երեք շաբաթով։ Առանց հիմնավոր պատճառի անհնար է տնից դուրս գալ, իսկ ծնողներին խորհուրդ են տվել երեխաներին թողնել տանը՝ չնայած այն բանին, որ մանկապարտեզները շարունակում են աշխատել։

Սպասվում է, որ սահմանափակումները կտևեն երեք շաբաթ՝ մինչև դեկտեմբերի կեսերը: Դրանից հետո իշխանությունները կարող են սահմանափակումները պահպանել նրանց համար, ովքեր չեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ։

Տաթև Ֆռանգյան