ԱՀ կառավարությունը նախատեսում է առաջիկա օրերին մտցնել համապետական կարանտին․ ԱՀ պետնախարար

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Արցախի կառավարությունը նախատեսում է առաջիկա օրերին համապետական կարանտին և կոնկրետ սահմանափակումներ մտցնել։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Տեղյակ եք, թե վերջին շաբաթներին որքան են շատացել կորոնավիրուսով հիվանդացման և մահվան դեպքերը: Եթե տարեսկզբից մինչև սեպտեմբեր արձանագրվում էին ամսական տասնյակ վարակման դեպքեր, ապա հոկտեմբերին այդ թիվը հասել է 954-ի, իսկ նոյեմբերի 19-ի դրությամբ՝ արդեն 1,294-ի, իսկ մահերը՝ տարեսկզբից մինչև սեպտեմբեր, ընդհանուր առմամբ, 17, հոկտեմբերին՝ 10, իսկ նոյեմբերին՝ արդեն 31 (այսինքն՝ ամբողջ տարին՝ 58)՝ չհաշված մահվան այն դեպքերը, որոնք վրա են հասել այլ հիվանդության պատճառով՝ կորոնավիրուսի առկայությամբ: Այժմ ավելի քան 20 հոգի ծայրահեղ ծանր վիճակում է, իսկ շուրջ 80՝ ծանր, և բժշկական համակարգը գտնվում է մեծ ծանրաբեռնվածության տակ:

Ցավակցելով բոլոր կորուստների առթիվ՝ կուզեի վերստին հորդորել մեր քաղաքացիներին առավելագույնս բարձրացնել իրենց զգոնությունը և պահպանել անվտանգության կանոնները: Երեկ ինձ մոտ խորհրդակցություն ենք կազմակերպել կորոնավիրուսի տարածման կանխարգելման ու բուժման վերաբերյալ, բավականին մանրակրկիտ քննարկում ենք ունեցել մեր հնարավոր անելիքների շուրջ: Առ այսօր զգալի աշխատանք է տարվել և՛ կանխարգելման, և՛ բուժման ուղղությամբ, որոնց իմ մասնակցությունն եմ ունեցել նաև հեռավար սկզբունքով գործուղման ընթացքում, սակայն եղած ցուցանիշները հուշում են, որ կանխարգելման աշխատանքների արդյունավետության բարձրացման մեծ խնդիր կա:

ԱՀ կառավարությունը նախատեսում է առաջիկա օրերին Հանրապետությունում մտցնել համապետական կարանտին և կոնկրետ սահմանափակումներ՝ կորոնավիրուսային հիվանդության առկա ռիսկերով պայմանավորված: Հիշեցնեմ, որ նոյեմբերի 4-ից Ստեփանակերտում և որոշ այլ համայնքներում արդեն գործում է կարանտինը, սակայն «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ԱՀ օրենքում ԱԺ կողմից օրեր առաջ կատարված լրացումներով ու փոփոխություններով իրավական հնարավորություն է ստեղծվել նաև համապետական կարանտին հայտարարելու:
Կառավարության կողմից հաստատվելու դեպքում՝ կարանտինը ենթադրելու է մի շարք կարգավորումներ, որոնց զգալի մասն այժմ էլ գործում է: Կուզեի առանձնացնել առողջապահության ոլորտի մասնագետների ու պատասխանատուների կողմից առաջարկված հետևյալ հիմնական սահմանափակումները՝

1. Փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է: Սա գլխավոր պայմաններից մեկն է, որը կարգապահ կերպով կատարելու դեպքում արդեն փրկելու ենք բազմաթիվ կյանքեր, այդ թվում՝ մեր սեփական կյանքը կամ հարազատների կյանքերը:
2. Լրացուցիչ չափով սահմանափակվելու է աշխատանքի ներկայացող անձանց թիվը՝ խթանելով հեռավար ու հերթապահությամբ աշխատանքը:
3. Սահմանափակվելու են զանգվածային միջոցառումները:
4. Հատուկ ուշադրություն է դարձվելու հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանմանը:
5. Ստեփանակերտում և մի շարք ակտիվ օջախ-բնակավայրերում դասերն իրականացվելու են հեռավար: Գիտակցելով հատկապես այս սահմանափակման ազդեցությունը հազարավոր երեխաների կրթության ու ընտանիքների վրա՝ հնարավորինս արվելու է, որ մեկ շաբաթից (նոյեմբերի 29-ից) երեխաները հաճախեն դպրոց՝ անվտանգության կանոնների պահպանմամբ, սակայն այդ որոշումը կայացվելու է կախված կորոնավիրուսի տարածման ցուցանիշներից: Մասնագետները պնդել են այս սահմանափակման անհրաժեշտությունը, քանի որ երեխաները կորոնավիրուսի տարածման ակտիվ խմբերից են, և դպրոց հաճախելիությունն էլ զգալիորեն մեծացնում է հանրային տրանսպորտից օգտվելու դեպքերը:
6. Լրացուցիչ միջոցներով խրախուսվելու է պատվաստումը, այդ թվում՝ առնվազն երկու օր աշխատանքի չներկայանալու հնարավորություն պատվաստվողների համար: Քննարկվում է նաև չպատվաստված անձանց պարբերական թեսթ հանձնելու պահանջի ներկայացման տարբերակը, որը գործում է բազմաթիվ երկրներում, որտեղ կարողանում են արդյունավետորեն կանխարգելել կորոնավիրուսի լայն տարածումը:
Ի դեպ, պետք է հաշվի առնել, որ սահմանափակումները խիստ ժամանակավոր լուծումներ են, և գլխավոր ու քիչ թե շատ տևական լուծումը յուրաքանչյուր անձից է կախված՝ պատվաստման ու դիմակ կրելու տեսքով: Ես ամիսներ առաջ պատվաստվել եմ, շուտով նորից եմ պատվաստվելու: Պատվաստմանն առնչվող հարցերով ու գրանցման համար կարող եք զանգահարել 047943227 հեռախոսահամարով:
Նախատեսվող կարանտինի և լրացուցիչ սահմանափակումների հիմնական նպատակը վարակման ու մահվան դեպքերի եղած բարձր ցուցանիշների կտրուկ նվազեցումն է, որպեսզի կարողանանք տարածման ընթացքը բերել կառավարելի ու կայուն հուն և ակտիվ պատվաստման ու անվտանգության կանոնների պահպանման պայմաններում շարունակել մեր բնականոն կենսագործունեությունը:
Հասկանում ենք հարուցվող դժվարությունները բոլոր քաղաքացիների համար, սակայն ակնկալում ենք ըմբռնողականություն, կարգապահություն ու համբերություն, ինչը փրկելու է կյանքեր, և այդ փրկված կյանքը կարող է հենց Ձերը կամ Ձեր հարազատինը լինել: Խնդրում եմ հաշվի առնել, որ յուրաքանչյուրիդ կյանքն ու առողջությունը կախված է առաջին հերթին Ձեզնից, հետո՝ կառավարությունից և տարբեր պատասխանատուներից:

Որպես կառավարության ու կարանտինի հիմնական պատասխանատուներից մեկը՝ ես լինելու եմ առավելագույնս հետևողական, որ այս միջոցառումներն արդյունավետ լինեն և մենք կարողանանք բնակչության կյանքն ու առողջությունը պաշտպանել: Ես լիովին գիտակցում եմ իմ պատասխանատվությունը և պատրաստ եմ ինձնից կախվածը կատարել՝ անկախ տարբեր դժգոհություններից ու քննադատություններից, քանի որ համոզված եմ, որ յուրաքանչյուր ոք ու հատկապես պետության որոշում կայացնողները պարտավոր են պատասխանատվություն ստանձնել ու հետևողական լինել արդյունքների ապահովման համար: Բոլոր պատասխանատու պաշտոնատար անձանցից էլ պահանջում եմ առավելագույն լրջություն ու կարգապահություն այս կարևոր գործում:

Հ.Գ. կուզեի հատուկ շնորհակալություն հայտնել կորոնավիրուսի դեմ պայքարում ընդգրկված բոլոր բուժաշխատողներին, որոնք անխոնջ կերպով կատարում են իրենց ծանր առաքելությունը՝ փրկելով բազմաթիվ մարդկանց կյանքեր ու առողջություն:
Անվտանգություն ու առողջություն բոլորիդ»: