ԱՀ նախագահը ԱԱԾ բարձրաստիճան սպայական կազմի մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 20-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ ԱՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Աշոտ Հակոբջանյանի և ԱԱԾ բարձրաստիճան սպայական կազմի մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Քննարկվել են Հանրապետության ներքին և արտաքին անվտանգային հարցեր:
Երկրի ղեկավարը տվել է մի շարք հանձնարարականներ առկա մարտահրավերների հաղթահարման ու հնարավոր անվտանգային հիմնախնդիրների կանխարգելման ուղղությամբ: