«Հայաստան. հիշողության թել». Իտալական Rai 1 հեռուստաընկերությունը ծավալուն ֆիլմ է պատրաստել Հայաստանի մասին

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը
Իտալական Rai 1 հեռուստաընկերությունը ծավալուն ֆիլմ է պատրաստել Հայաստանի մասին. տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Հայտնի լրագրող Ստեֆանիա Բատիստինիի՝ «Հայաստան. հիշողության թել» վերնագրված ֆիլմը սկսվում է Եռաբլրի կադրերով: Այն անդրադառնում է արցախյան 44-օրյա պատերազմին, դրա պատճառներին ու հետևանքներին, այդ պատերազմում Թուրքիայի դերին, Հայաստանում և Արցախում հետպատերազմյան իրողություններին ու սահմանային իրավիճակին:
Ֆիլմում խոսվում է նաև Հայաստանի և Արցախի քրիստոնեական ժառանգության մասին, նշվում է, որ Հայաստանը, լինելով հնագույն քրիստոնեական քաղաքակրթություն կրող երկիր Կովկասի սրտում, բնական կամուրջ է Արևմուտքի և Արևելքի միջև:
Հեղինակն այցելել է Մատենադարան, Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ, հայկական եկեղեցիներ, անդրադարձել պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցված հայկական պատմամշակութային և քրիստոնեական ժառանգության պահպանության խնդիրներին: Ֆիլմում նա ներկայացրել է նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ իր հարցազրույցները:
Նախագահ Սարգսյանը մասնավորապես խոսել է Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված պատերազմի պատճառների, Թուրքիայի ներգրավվածության, հետպատերազմյան իրավիճակի, մարդասիրական խնդիրների և մինչ օրս Ադրբեջանում անազատության մեջ գտնվող հայ ռազմագերիների մասին:
Ֆիլմում շեշտվում է նաև հնագույն քրիստոնեական արժեքներ կրող երկու բարեկամ երկրների՝ Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցության կարևորությունը, անդրադարձ է կատարվում միջպետական ներկա հարաբերություններին և, այդ համատեքստում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ հոկտեմբերին Իտալիա կատարած առաջին պետական և Վատիկան պաշտոնական այցերին:
Ֆիլմը հասանելի է այստեղ՝ https://bit.ly/3x4GIyF