Ծառայության ընթացքում բուժօգնություն չստացած զինվորը զորացրվելուց հետո ՀՀ ՄԻՊ-ի աջակցությամբ վիրահատվել է. համակարգային խնդիրը չի լուծվում

Լուրեր

26.04.2024 | 12:18
Ստարտափներն ավելի հեշտ կկարողանան ֆինանսական միջոցներ ներգրավել․ նախագծով պայմանագրի նոր ձև է առաջարկվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 12:06
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում․ ՈՒՂԻՂ
26.04.2024 | 12:06
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել, Տավուշում ականի պայթյունից զինվոր է վիրավորվել․ ԼՈՒՐԵՐ
26.04.2024 | 12:01
Ակնայի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը պաշտոնապես փակվեց․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
26.04.2024 | 11:52
Ոստիկանությունը՝ Սևան-Երևան ճանապարհին մեքենաների ստուգման մասին
26.04.2024 | 11:44
Թբիլիսիում հերթական բողոքի ակցիան է տեղի ունեցել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 11:32
Երևանում և Դիլիջանում կանցկացվի «Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» 7-րդ միջազգային փառատոնը
26.04.2024 | 11:20
Աղդամի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնն այսօր կփակվի
26.04.2024 | 11:06
ՍԴ-ն քննում է լիազորությունները դադարեցված դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումը․ ՈՒՂԻՂ
26.04.2024 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
26.04.2024 | 10:58
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
26.04.2024 | 10:57
Ռուսաստանի ՊՆ-ն պնդում է, որ երկու հրթիռ է խոցել Բելգորոդի շրջանում
26.04.2024 | 10:46
Արտարժույթների փոխարժեքներն ապրիլի 26-ի դրությամբ
26.04.2024 | 10:33
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք դրա շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվելուն պես. ԱԳՆ
26.04.2024 | 10:27
Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, Կայանը՝ որպես բնակավայր, կդադարի գոյություն ունենալուց․ Թաթոյանը՝ սահմանազատման խնդիրների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նախկին զինծառայող Նարեկ Ասատրյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ու Պաշտպանության նախարարության հետ համագործակցության արդյունքում քթի վիրահատության է ենթարկվել․ տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքները վկայում են, որ օրենսդրության պատճառով որոշակի դեպքերում ծառայության ընթացքում հիվանդություն ձեռք բերած նախկին զինծառայողները չեն օգտվում անվճար բժշկական օգնության և սպասարկման իրավունքից:

Հարկ է նկատել, որ մի շարք բողոքների քննարկմամբ և իրավասու մարմինների հետ համագործակցությամբ նախկին զինծառայողներին գործնականում տրամադրվում է անվճար բժշկական օգնություն ու սպասարկում, մինչդեռ խնդիրն ավելի խորքային ու համակարգային է. գործող օրենսդրության պատճառով մարդիկ անընդհատ խոչընդոտների առաջ են կանգնում:

Մարդու իրավունքների պաշտպանը չի սահմանափակվում միայն խնդիրների մատնանշմամբ, այլ ներկայացնում է նաև դրանց լուծման կոնկրետ եղանակներ․ պաշտոնապես առաջարկներ է ուղարկվել Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, այդ թվում՝ ոլորտային հանձնաժողովներ և խմբակցություններ, ինչպես նաև Պաշտպանության և Արդարադատության նախարարություններ: