«Ղալաթ կանի որևէ մեկը, եթե փորձի Մադրիդյան սկզբունքի կամ «Լավրովյան պլանի» վերաբերյալ քննարկում անել». Վ. Բադասյան

Լուրեր

12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
Բոլորը

Հունիսի 16-ին Արցախում սպասվող «Հայկական քաղաքական կուսակցությունների երրորդ ֆորումին, ըստ ամենայնի, ներկայացված կլինեն տասնյակ քաղաքական ուժեր, ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական կուսակցություններ։ ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, Արցախյան պատերազմի վետերան Վահան Բադասյանը ֆորումին չի մասնակցելու և ակնկալիք էլ չունի նման քննարկումներից։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Բադասյանը։

Անդրադառնալով ֆորումի ժամանակ սպասվող քննարկումներին Վահան Բադասյանն ասաց․ «Ով ուզում է քննարկել Մադրիդյան սկզբունքը, նա հայ ժողովրդի բարեկամը չէ, դավաճան է նա, ով կքննարկի Մադրիդյան սկզբունքի որևէ էլեմենտ։ Այն քննարկման ենթակա չէ, այլ ժխտելու, դեն գցելու փաստաթուղթ է, ինչպես հայտնի ասողն էր ասել ժամանակին ես էլ նման կերպ կձևակերպեմ՝ ղալաթ կանի որևէ մեկը, եթե փորձի ինչ-որ հարց քննարկել Մադրիդյան սկզբունքի կամ «Լավրովյան պլանի» վերաբերյալ․ քննարկելն անգամ հիմարություն է»։

Անդրադառնալով այդպիսի ձևաչափով միջոցառումների արդյունավետությանը նա նկատեց․ «Կուսակցության դերն ընդհանրապես կարևորում եմ, բայց ցավոք ՀՀ-ում կուսակցություններ, որպես այդպիսին, գոյություն չունեն, կուսակցությունները դերակատարություն չունեն, կոչված են խորհրդարանում տեղ զբաղեցնելու, պատգամավոր ունենալու և աշխատավարձ ստանալու համար»։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ նման քննարկումները որևէ նշանակություն չունեն և չեն կարող որևէ կերպ նպաստել ԼՂ կոնֆլիկտի լուծմանը, ընդամենը «դատարկ խոսակցություններ են»։ Նախկին դաշնակցականը հիշեցնում է, որ ժամանակին իշխանությունը հաշվետու էր ՀՅԴ-ին, իսկ հիմա  չկա «նման կուսակցություն, որ պայմաններ թելադրի»։

Արցախի ժողովրդավարական կուսակցության, ԼՂՀ ԱԺ նույն խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մասնակցելու է ֆորումին, ապա հավելեց, որ հայաստանյան և արցախյան կուսակցություններն են մասնակցելու․ «Կարծում եմ, որ ամեն դեպքում դա ճիշտ մոտեցում չէ՝ անկախ նրանից, թե որ կուսակցությունն է նախաձեռնում, համաձայն ես իր դիրքորոշման հետ, թե ոչ ընդդիմադիր ես, թե իշխանամետ, առավել ևս եթե այն տեղի է ունենում Արցախում, բոլորն էլ պիտի մասնակցեն, բոյկոտելը, անկեղծ ասած, ես չեմ ընդունում»,- ասաց նա։

Մեր հարցին՝ ի՞նչ է քննարկվելու ֆորումին, ԼՂՀ ԱԺ պատգամավորը պատասխանեց՝ բոլոր այն հարցերը, որոնք «հուզում են հանրությանը և մասնավորապես ԼՂ կոնֆլիկտին»։

Բաղրյանի խոսքով՝ անդրադարձ է կատարվելու նաև քարոզչական պատերազմին․ «Մենք բոլորս պարտավոր ենք մասնակցել և ոչ թե ինչ-որ կեցվածք ընդունել ու բոյկոտել, քանի որ այն հարթակ է, որտեղ կարող են հնչել ամենատարբեր կարծիքներ, ուստի կարելի է ոսկե միջինը գտնել և դրա շուրջը կառուցել հետագա աշխատանքները»։

Մեր դիտարկմանը, որ ըստ Բադասյանի՝ դավաճան են բոլոր նրանք, ովքեր կքննարկեն Մադրիդյան սկզբունքները, Բաղրյանն ասաց․ «Օրակարգում նման հարց դրված չէ, առավել ևս դա ֆորումի խնդիրը չէ ինչ-որ վերջնական տարբերակներ առաջարկել։ Իսկ ինչ վերաբերում է «ղալաթ անել» և նման բառապաշարին, ի վերջո, կուրծք ծեծելով առաջ գնալը ճիշտ չէ, որևէ մեկը չի պատրաստվում հող հանձնել ու պետք չէ, որ որևէ մեկը Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինի»։