«Դեռ որքա՞ն պիտի ապրեցնենք այն պատրանքը, թե Թուրքիան կարող է ԵՄ անդամ դառնալ». Քեթի Փիրի

Լուրեր

29.09.2026 | 12:44
Երուսաղեմում տղամարդը փորձել է միզել հայկական եկեղեցու պատին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:41
Բաքուն ՄԱԿ-ի շենքում «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» թեմայով քարոզչական միջոցառում է անցկացրել
29.09.2026 | 12:30
Վահագն Արսենյանը կրկին ուզում է համայնքապետ դառնալ․ նա ՔՊ թեկնածուն է Ջերմուկում
29.09.2026 | 12:26
Զիդանը գոհ է Ֆրանսիայի հավաքականի խաղից
29.09.2026 | 12:19
Թրամփը հերքել է տեղեկությունները, որ Իրանին պատժամիջոցների մեղմացում է առաջարկել
29.09.2026 | 12:10
ՀՀ-ից կաթնամթերքի արտահանումը 80%-ով նվազել է // Ջերմաստիճանը մինչև 9 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
29.09.2026 | 12:04
Հանքարդյունաբերողները խոստումների գեղեցիկ փաթեթով են համայնքներ գալիս, դրան չպետք է հավատալ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:55
Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա հողատարածք
29.09.2026 | 11:46
ՖԻԴԵ նորընտիր նախագահը ժամանել է Հայաստանը
29.09.2026 | 11:40
Կին ակտիվիստներ ունենք, որոնք դատավարական պրոցեսների մեջ են, որովհետև եղել են համարձակ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:33
Զելենսկին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է շուրջ 10,000 զինվորականի ուղարկել Ռուսաստան
29.09.2026 | 11:23
Կոնջորյանը և Կարապետյանը ԵԽԽՎ զեկույցը մեջբերում են ընտրողաբար
29.09.2026 | 11:15
Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
29.09.2026 | 11:10
Պուտինը տարվա ընթացքում 4-րդ անգամ ավելացրել է բանակի թվաքանակը՝ հասցնելով 2,44 միլիոն մարդու
29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
Բոլորը

Եվրոպական խորհրդարանի (ԵԽ)՝ Թուրքիայի հարցերով զեկուցող Քեթի Փիրին անդրադարձել է Թուրքիայի եվրաինտեգրման հեռանկարներին։ Հոլանդացի պատգամավորը մտահոգություն է հայտնել, որ չնայած մարդու իրավունքների և խոսքի ազատության ոտնահարման բազմաթիվ դեպքերին՝ Թուրքիա-ԵՄ բանակցությունները դեռևս չեն դադարեցվել. փոխանցում է ermenihaber-ը:

Փիրին հիշեցրել է, որ մի շարք պատգամավորներ, լրագրողներ և անգամ ԵՄ երկրների քաղաքացիներ դեռևս անազատության մեջ են գտնվում Թուրքիայում։ Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, չնայած այս ամենին, դեռ երազում է Եվրամիությանն անդամակցելու մասին։ Եվրահանձնաժողովն էլ, իր հերթին, չի դադարեցնում Թուրքիայի հետ հարաբերությունները՝ դրանով իսկ նպաստելով այդ երազանքի գոյատևմանը։

Ըստ պատգամավորի՝ Եվրամիությունը Թուրքիայի հետ կապված շահեր ունի, այդ պատճառով էլ Բրյուսելը դեռ բանակցությունների սկզբից ամեն կերպ ջանում է Թուրքիային ավելի մոտեցնել Եվրոպային։  Բայց չնայած դրան՝ այդ բանակցությունները շատ մեծ դժվարությամբ են առաջ ընթանում։

«Իրավիճակն այսպիսին է․ իմ 10 գործընկերները բանտարկված են։ Թուրքիան 6-րդ երկիրն է աշխարհում, որտեղ ամենից շատ լրագրողներ են բանտարկված։ Հեղաշրջման փորձից հետո 150․000 մարդ հեռացվեց աշխատանքից, 50․000 մարդ կալանավորվեց։ 2 շաբաթ առաջ Թուրքիայի վերջին անկախ մեդիա խումբը վաճառվեց Էրդողանի ընկերոջը։ Եկող տարի ուժի մեջ կմտնեն սահմանադրական փոփոխությունները և Էրդողանի լիազորություններն էլ ավելի կընդլայնվեն։

Իմ հարցը հետևյալն է․ նման պայմաններում մենք դեռ որքա՞ն պետք է ապրեցնենք այն պատրանքը, թե Թուրքիան հնարավորություն ունի ԵՄ անդամ դառնալու», – ասել է Փիրին։