ՀՀ-ում ռազմական դրությունը նախագահի փոխարեն կհայտարարի կառավարությունը

Լուրեր

12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
Բոլորը

Կառավարությունը հավանություն է տվել ««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Գործող օրենքը, 2005 թ. ՀՀ սահմանադրության փոփոխություններին համապատասխան, ռազմական դրության հայտարարման, դրա իրավական ռեժիմի ապահովման հետ կապված գործընթացի հիմք էր սահմանում ՀՀ Նախագահի հրամանագիրը և գործընթացի առաջնային ապահովման ուղղությամբ ՀՀ Նախագահի իրավասությունները: 2015 թ. դեկտեմբերի 6-ին ընդունված ՀՀ սահմանադրության փոփոխությունների համաձայն՝ նշված իրավասությունների ողջ շրջանակը վերապահվել է ՀՀ կառավարությանը, որի արդյունքում օրենքում վերանայումներ կատարելու անհրաժեշտություն է առաջացել: Նախագծի համաձայն՝ ռազմական դրություն հայտարարում է ՀՀ կառավարությունը, և ՀՀ սահմանադրության պահանջներին համապատասխան հստակեցվում են ՀՀ կառավարության, Ազգային ժողովի լիազորությունները:

Գործադիրը հավանություն է տվել նաև ««Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ  ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Գործող իրավակարգավորումների համաձայն՝ ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարում է ՀՀ Նախագահը: 2015 թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում նոր խմբագրությամբ շարադրված ՀՀ Սահմանադրության ուժով ՀՀ-ն անցում է կատարել կառավարման խորհրդարանական ձևին: Այս հանգամանքով պայմանավորված` Նախագահի որոշ գործառույթներ, լիազորություններ այլևս պետք է իրականացնեն, մի դեպքում, ՀՀ կառավարությունը, մյուս դեպքում` ՀՀ վարչապետը: Նախագծով սահմանվում է, որ արտակարգ դրություն հայտարարում է ՀՀ կառավարությունը, և անհրաժեշտություն է առաջացել վերանայել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի կարգավորումները: 

Օրենսդրական նախաձեռնությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով: