Հայաստանն աշխարհում 20-րդն է 1 մլն բնակչի հաշվով քովիդից մահերի թվով

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Հայաստանը 1 մլն բնակչի հաշվով Covid-19-ից մահերի թվով աշխարհում 20-րդ տեղում է. այս մասին տեղեկանում ենք worldometers.info կայքում հրապարակված ցուցանիշներից։

Ըստ ներկայացված տվյալների՝ Հայաստանում 1 մլն բնակչի հաշվով 2255 մարդ է մահացել Covid-19-ի տարածումից ի վեր։

 

Նույն ցուցանիշներով առաջին եռյակում են Պերուն (1 մլն բնակչի հաշվով 5967 մահ), Բուլղարիան (3646 մահ) և Բոսնիա Հերցեգովինան (3602 մահ)։

Տարածաշրջանում 1 մլն բնակչության հաշվով մահերի թվով Հայաստանից առաջ է անցել Վրաստանը, որը զբաղեցնում է 12-րդ տեղը (2641 մահ)։ Ադրբեջանը 97-րդ տեղում է (708 մահ), Թուրքիան 87-րդ տեղում է (843 մահ), Իրանը 52-րդ տեղում է (1490 մահ):

Հիշեցնենք, որ Հայաստանում  վերջին օրվա ընթացքում Քովիդ-19-ի 6220 թեստավորում է իրականացվել, որից հաստատվել է 810-ը։ 30 մահվան դեպք է գրանցվել։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 321 243 դեպք, որոնցից 282 866 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 30 340 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6700 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1337 է:

Ընդհանուր կատարվել է 2 183 118 թեստավորում։

 

Անժելա Պողոսյան