Զանգում են, ասում են՝ եթե չհասցնեք, հիվանդը կմահանա․ թթվածնի կայանները աշխատում են գերծանրաբեռնված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Վարակակիրների տեսակավորման և ուղղորդման՝ տրիաժ կենտրոնում օրվա ոչ մի ժամի զանգերը չեն դադարում։ Մի քանի հարյուր վարակակիր, որ հոսպիտալացման կարիք ունի, ստիպված է տանը սպասել հոսպիտալացման իր հերթին։

Հոսպիտալացման սպասողները հերթագրված են՝ ըստ ծանրության աստիճանի։ Հաճախ Երևանից հիվանդներն ուղղորդվում են դեպի մարզեր, եթե մահճակալ է ազատվում։ Factor TV-ի նկարահանման պահին, որ մոտ 40 րոպե տևեց, ազատվեց միայն մեկ մահճակալ։

Մահճակալային ֆոնդը 3000-ից ավելի է, պարբերաբար լրացուցիչ մահճակալներ են ներգրավվում՝ պլանային բուժումներն ու վիրահատությունները հետաձգելու հաշվին, երեկ Կառավարության նիստին ասաց առողջապահության նախարարը։ Հանրապետությունում այսօր քովիդով հիվանդներին 23 բուժհաստատություն է սպասարկում։ Հոսպիտալացման անհրաժեշտությունը գնահատում են բժիշկները։

Թթվածնի կարիք ունեցողների թիվն ավելանում է, թթվածին արտադրող կայաններն աշխատում են գերբեռնված։ Պահանջվող ծավալներն ապահովելու համար օրեր առաջ Առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ գործող 15-ից ավելի թթվածնային կայաններին միանում են նաև Ատոմային էլեկտրակայանը և Երևանի ֆիզիկայի ինստիտուտը․ դրանք օրը 24 ժամ թթվածին կարտադրեն՝ հիվանդանոցներին թթվածնով ապահովելու համար:

Երևանի ֆիզիկայի ինստիտուտը երկու շաբաթ առաջ ձեռք բերեց թթվածին արտադրող մեքենա, բայց այս պահին կայանի աշխատանքը խաթարված է, մեքենաները վթարվել են։

Հիմա թթվածնի բալոնները շարված են՝ սպասում են վթարի վերացմանը։ Այստեղ օրական մոտ 2000 լիտր հեղուկ թթվածին են արտադրում՝ լիցքավորելով 4-500 բալոն։

Միայն վերջին 1 օրում հանրապետությունում քովիդի 1835 նոր դեպք է արձանագրվել։ Մահացել է 50 մարդ։ Միայն վերջին մեկ շաբաթում մահացել է 350 մարդ։ Աշխարհում Հայաստանը պատվաստվածների թվով շարունակում է հետին տեղերում մնալ։ Երկու դեղաչափով պատվաստվել է չափահաս բնակչության միայն 13 տոկոսը, իսկ մոտ 29,5 տոկոսը ստացել է առաջին դեղաչափը։ Սա այն պարագայում, երբ աշխարհում շատ երկրներ բնակչության կեսից ավելիին արդեն պատվաստել են, որոշ երկրներ էլ արդեն 3-րդ դեղաչափն են առաջարկում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան