Ռուսաստանը մեծ թվով զինտեխնիկա է տեղակայել Ուկրաինայի հետ սահմանին․ արբանյակային լուսանկարներ

Լուրեր

21.09.2026 | 10:39
ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնի առթիվ
21.09.2026 | 10:36
Անկախությունը մեկ անգամ ձեռք բերվող և մեկընդմիշտ ապահովված արժեք չէ․ Վահագն Խաչատուրյան
21.09.2026 | 10:20
«Եդինայա Ռոսիա»-ն հաղթում է ՌԴ Պետդումայի ընտրություններում՝ ըստ ԿԸՀ տվյալների
21.09.2026 | 10:11
Հայաստանի Պրեմիեր լիգա. 8-րդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
21.09.2026 | 10:00
Պաշտպանենք մեր ժողովրդի ազատ ու անվտանգ կյանքի իրավունքը․ Գարեգին Բ
21.09.2026 | 09:32
Փորձ է արվել համոզել, թե «ազգային շահը» կարևոր է անկախությունից, մինչդեռ անկախությունը պետական ժողովուրդ լինելու առհավատչյան է․ Ռուբինյան
21.09.2026 | 09:30
Հայաստանի հավաքականն առաջին մարզումն է անցկացրել, փոփոխություններ՝ հայտացուցակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.09.2026 | 20:35
«Հայանտառ»-ի տարածքում մեծ քանակի հատված փայտանյութ է հայտնաբերվել
20.09.2026 | 20:00
Ո՞ւմ դիմել, եթե ցավում է հոգին․ թեժ գիծ՝ միայն աշխատանքային ժամի, որոշ դպրոցներ՝ առանց հոգեբանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.09.2026 | 19:42
Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է
20.09.2026 | 19:21
Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տարել շախմատի համաշխարհային օլիմպիադայում
20.09.2026 | 18:53
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
20.09.2026 | 18:33
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի Ստեփանավանում կայանալիք ՏԻՄ ընտրություններին
20.09.2026 | 17:58
Հրդեհ Արտաշիսյան փողոցում. 12 բնակչի տարհանել են
20.09.2026 | 17:36
Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է եղել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը
Բոլորը

Ռուսաստանը զորք և ռազմատեխնիկա է մոտեցրել Ուկրաինայի հետ սահմանին։ Որպես ապացույց լրատվամիջոցներում տարածված այս տեղեկություններին՝ POLITICO-ն արբանյակային լուսանկարներ է հրապարակել։

«Նոր լուսանկարները, որոնք արվել են Maxar Technologies-ի կողմից ու փոխանցվել POLITICO-ին, ցույց են տալիս զրահատանկային ստորաբաժանումների, ցամաքային զորքերի հետ միասին տանկերի և ինքնագնաց հրետանու կուտակումները, որոնք կենտրոնացած են Ռուսաստանի Ելնյա քաղաքի մոտ՝ Բելառուսի հետ սահմանից ոչ հեռու»,- ասվում է հրապարակման մեջ։

Միաժամանակ, նշվում է, որ այս ստորաբաժանումներն իրենց մշտական հենակետերից սկսել են վերաբաշխվել սեպտեմբերի վերջին։ Դրանք ներառում են նաև ՌԴ 1-ին գվարդիական տանկային բանակի ստորաբաժանումները: Այս բանակը նախատեսված է տարբեր մակարդակների գործողություններ իրականացնելու համար և սովորաբար առաջինն է ստանում ռազմական տեխնիկայի առաջադեմ մոդելները, պնդում է հրատարակությունը՝ վկայակոչելով Janes մասնավոր հետախուզական գործակալության վերլուծությունը։

Նշվում է նաև, որ Բրյանսկի և Կուրսկի շրջաններում՝ Ուկրաինայի հյուսիսային սահմանի մոտ, կենտրոնացված է Ռուսաստանի Դաշնության 4-րդ զրահատանկային դիվիզիայի տեխնիկան։ Այս ստորաբաժանումները համալրված են Т-80 մարտական տանկերով և ինքնագնաց հրետանիով։

Տաթև Ֆռանգյան