Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինան փորձում է ՌԴ-ին ներքաշել ռազմական գործողությունների մեջ

Լուրեր

05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
Բոլորը

Ուկրաինայի իշխանությունները փորձում են սադրիչ իրավիճակ ստեղծել Դոնբասում՝ Ռուսաստանին ռազմական գործողությունների մեջ ներքաշելու համար։ Այս մասին այսօրը հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը  «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում, որը հրապարակել  է ՌԴ ԱԳՆ-ը։

«Այո՛, սրացումն ակնհայտ է։ Դիտարկվում է սադրիչ իրադարձություններ ստեղծելու փորձ՝ աշխարհազորայինների կողմից ինչ-որ պատասխան առաջացնելու և Ռուսաստանին ինչ-որ ռազմական գործողությունների մեջ ներքաշելու համար»,- հայտարարել է Լավրովը։

Ռուսաստանցի պաշտոնյան նաև «առեղծվածային պատմություն» է անվանել Ուկրաինայի հարավ-արևելքում Կիևի կողմից Անկարայից ձեռք բերված Bayraktar անօդաչու թռչող սարքերի օգտագործման մասին հաղորդումները։

«Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարը հայտարարում է, որ այդ զենքերը կիրառվել են, իսկ պաշտպանության նախարարն ասում է, որ նման բան չի եղել։ Կարծում եմ՝ հիմա այնտեղ վիճում են, թե իրենց համար որն է ավելի ձեռնտու․ ցույց տալ իրենց «ուժե՞ղ լինել», որ արդեն սկսել են ռմբակոծել՝ մինսկյան պայմանավորվածությունների կոպիտ, ուղղակի խախտմամբ, թե՞ ասել, որ դեռ կատարում են Մինսկի պայմանավորվածությունները և առաջարկում են հավաքվել «նորմանդական ձևաչափով»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Պատասխանելով «նորմանդական ձևաչափով» նախարարական հանդիպման հրավիրման հեռանկարների մասին հարցին՝ Լավրովն ընդգծել է, որ «հանդիպում՝ հանուն հանդիպման» իրենց պետք չէ։

Տաթև Ֆռանգյան