Սարյանի «աչքերը հանող» Ադրբեջանը հիմա էլ Ժանսեմի, Գառզուի վրա՞ է աչք դրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Ադրբեջանցիները չեն ցանկացել փոխանակել հայազգի հայտնի նկարիչներ Գառզուի, Ժանսեմի, Սարյանի՝ Շուշիում մնացած գործերն իրենց նկարիչների կտավների հետ։ Այս մասին տեղեկացրել է Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը: Նա նշել է, որ Արցախում ադրբեջանցի նկարիչների 40 գործ կա, և իրենք ռուս խաղաղապահների միջոցով առաջարկել են դրանք փոխանակել հայկական մշակութային ժառանգության հետ, սակայն դրական պատասխան չեն ստացել։

ԻԿՕՄՕՍ-Հայաստան ազգային կոմիտեի նախագահ Գագիկ Գյուրջյանն այն համոզման է, որ Ադրբեջանին փոխանակում առաջարկել պետք չէր։

«Եթե դու փոխանակում ես, նշանակում է՝ ճանաչում ես հակառակ կողմի՝ տվյալ արժեքի սեփականատերը լինելու իրավունքը․ պետք է պահանջատեր լինել, ոչ թե փոխանակել»,- ասում է նա։

Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի հավաքածուն՝ թվով 673 ցուցանմուշ, կազմված էր բացառապես նվիրատվություններից: Մեծ արժեք են ներկայացնում հատկապես նշանավոր արվեստագետների՝ Սարյանի, Գառզուի, Շահինի, Ժանսեմի, Հակոբյանի, Բուռլյուկի, Շևչենկոյի, Սաֆոխինի, Պլավինսկիի աշխատանքները: Թանգարանային ֆոնդն ամբողջությամբ է մնացել Ադրբեջանի վերահսկողության տակ:

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն, նկարչի թոռնուհի Ռուզան Սարյանը հիշում է՝ դեռևս խորհրդային տարիներին Մարտիրոս Սարյանը Ադրբեջանի ղեկավարությանը հղում էր նամակներ՝ խնդրելով պահպանել հայկական մշակութային արժեքները, սակայն դրանք մնում էին անպատասխան։

Մշակութային արժեքների պահպանությունը կարգավորվում է միջազգային իրավական փաստաթղթերով: Դրանցից է Հաագայի 1954 թվականի՝ «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիան, որի տրամաբանական լրացումն է 1970-ին Փարիզում ընդունված «Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու միջոցների մասին» կոնվենցիան:

ԻԿՕՄՕՍ-Հայաստանի նախագահ Գագիկ Գյուրջյանը պնդում է՝ կոնվենցիաների դրույթները հիմք ընդունելով կտավների վերադարձն ապահովելու համար հարկավոր է դիմել Ինտերպոլ:

ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի նախագահ Հայկ Մկրտչյանն էլ շեշտում է՝ միջազգային նորմերը կարող են նշանակություն ստանալ մշակութային արժեքների պաշտպանության հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմանի կառուցողական հարաբերությունների հաստատման դեպքում:

2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի և նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող 10 պետական և 2 ոչ պետական թանգարաններ, որտեղ պահպանվում էր ազգային արժեք ներկայացնող թվով 20 հազար 885 ցուցանմուշ: Արցախի Հանրապետությունը դիմել է մշակութային արժեքների պաշտպանության հարցերով զբաղվող միջազգային տարբեր կազմակերպությունների, այդ թվում` Ռուսաստանի ԻԿՕՄ-ին, վերահսկողության տակ անցած տարածքներում մշակութային արժեքների նկատմամբ իրականացված խախտումների կապակցությամբ, սակայն առ այսօր որևէ արձագանք չկա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան