Մանե Թանդիլյանը՝ Անդրիաս Ղուկասյանի հետ հանդիպման մասին

Լուրեր

12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
Բոլորը

«Անդրիաս Ղուկասյանի հետ հանդիպումը տեղի է ունեցել վերջինիս խցում, որտեղ նա միայնակ է». այս մասին Factor.amի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 13-ին, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու նույն խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը այցելել էին Նուբարաշեն ՔԿՀ, որտեղ տեսակցել էին Անդրիաս Ղուկասյանին:

Թանդիլյանի խոսքով՝ Ղուկասյանի պատժախցում գրականություն է եղել, վերջինս չի դժգոհել իր պահման պայմաններից:

«Առողջական վիճակից բողոքներ չունի և գտնվում է նորմալ վիճակում: Ներկայումս իր հարազատները և պաշտպանները հնարավորություն ունեն այցելել Անդրիասին և արտաքին աշխարհի հետ կապ պահպանվում է այդ միջոցով: Նա իրավունք ունի նաև ամիսը երկու անգամ հեռախոսազանգ կատարել: Սակայն մինչ օրս նրա խափանման միջոցը չի փոխվել»,- ասաց մեր զրուցակիցը:

Պատգամավորի խոսքով՝ Անդրիաս Ղուկասյանը գտնում է, որ կալանավորված է քաղաքական հայացքների պատճառով:

Հավելենք նաև, որ այսօր մի շարք քաղաքական ուժեր հայտարարություն էին տարածել Անդրիաս Ղուկասյանի դեմ ներկայացված նոր մեղադրանքների կապակցությամբ՝ նշելով, որ քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի դեմ նոր՝ է՛լ ավելի մտացածին ու շինծու, մեղադրանքներ ներկայացնելու փաստը ոչ այլ ինչ է, քան իշխանությունների կողմից հասարակությանն ուղղված պահանջ՝ հնազանդվելու և Հանրապետական կուսակցության հավերժ իշխելու մտադրության հետ համակերպվելու:

 

Սեդա Ղուկասյան