Սյունիքով անցնողը եթե միջանցք էլ չէ, ապա ինչ-որ արտոնյալ կարգավիճակ ունեցող ճանապարհ է․ Աշոտ Մելքոնյանը՝ Ալիևի ինքնավստահության պատճառների մասին

Լուրեր

03.04.2026 | 00:12
Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է. նա տնային կալանքի տակ է
02.04.2026 | 23:17
Պարսից ծոցի երկրները քննարկում են խողովակաշարերի կառուցման հարցը՝ Հորմուզի նեղուցով նավթ չմատակարարելու համար. FT
02.04.2026 | 23:03
Ադրբեջանն ուժեղացնում է ճնշումը քաղբանտարկյալների նկատմամբ
02.04.2026 | 22:52
Վարազդատ Լալայանն ու Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրված են Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի 2025-ի լավագույն մարզիկների անվանակարգերում
02.04.2026 | 22:37
Իրանում մահապատժի է ենթարկվել հունվարյան բողոքի ցույցերին առնչություն ունեցած մի տղամարդ
02.04.2026 | 22:24
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.04.2026 | 22:10
Ավստրիան հայտարարել է, որ մերժել է ԱՄՆ-ին իր օդային  տարածքը օգտագործել 
02.04.2026 | 21:58
Թադևոս Ավետիսյանի` ԱԺ պատգամավորի լիազորությունները դադարել են
02.04.2026 | 21:42
Մակրոնը արձագանքել է Թրամփի կողմից Բրիջիթ Մակրոնին ուղղված վիրավորանքներին
02.04.2026 | 21:28
«Անկախ դիտորդ»-ի ուսումնասիրությունը․ Հանրայինի Առաջինի լրատվականի YouTube-ում գերակշռում է ՔՊ-ին առնչվող քարոզչությունը
02.04.2026 | 21:16
«Գազպրոմը» հայտարարել է, թե Ռուսաստանում «Թուրքական հոսք» գազատարի վրա ԱԹՍ-ի հարձակումը հետ է մղվել
02.04.2026 | 21:03
Հայաստանի գավաթ․ «Արարատ-Արմենիան»` կիսաեզրափակիչի վերջին մասնակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 21:00
ՌԴ-ն խաղադրույք չի անում որևէ ուժի վրա․ Պուտինի ուղերձն է՝ ով ՀՀ-ում իշխանության գա, աշխատելու են նրա հետ․ Անի Սամսոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:45
Արցախցիները «փախե՞լ են» պատերազմից ու հայրենիքից․ Փաշինյանի խոսույթն ու հակադարձումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:39
Ժպիտների հետևում՝ կոշտ պահանջներ․ Պուտին-Փաշինյան հանդիպման ետնաբեմը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Ադրբեջանը դրության տերն է և ստեղծված աշխարհաքաղաքական իրողություններում իր կամքն է թելադրում, իր բոլոր գործողություննեը կարողացել է համաձայնեցնել տարածաշրջանի բոլոր գերտերությունների հետ։ Factor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, այդ թվում՝ նրան, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շրջանակում արդեն դրվում են Հորադիզ-Ջրական-Կովսական-Աղբենդ ավտոճանապարհի հիմքերը։

«Բոլոր համաձայնությունները ձեռք են բերվել նաև Ռուսաստանի հետ։ Դրանով էլ պայմանավորված է Ալիևի համարձակ և լկտի պահվածքը»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արցախի գրավյալ տարածքներում Վարանդայի շրջանում ծանոթացել են Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշի ավտոճանապարհի շինարարությանը, այնուհետև «Զանգեզուրի միջանցքի» շրջանակում դրել են Հորադիզ-Ջրական-Կովսական-Աղբենդ ավտոճանապարհի հիմքը։

Ալիևը, ըստ Աշոտ Մելքոնյանի, վստահ է, որ «Զանգեզուրի միջանցք» լինելու է, քանի որ նոյեմբերի 9-ի «չարաբաստիկ հայտարարությունն է» դա նրան թույլ տալիս։

«Այնտեղ գրված է, որ Հայաստանը պետք է երաշխավորի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի կոմունիկացիաների գոյությունը՝ Ռուսաստանի խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո։ Իսկ դա նշանակում է, որ մյուս ճանապարհների համեմատությամբ՝ այստեղ որոշակի տարբերություն կա։ Հիմա Իջևանի տարածքից պետք է մտնենք Ղազախ, այդտեղից՝ Հյուսիսային Կովկաս։ Բնականաբար, դա նույն ճանապարհը չէ, ինչը նախատեսվում է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, այլապես կխոսվեր, որ Ադրբեջանը երաշխավորում է իր տարածքով Հայաստանի անխափան ելքը դեպի Ռուսաստան։ Նշանակում է՝ Սյունիքով անցնողը եթե միջանցք էլ չէ, ապա ինչ-որ արտոնյալ կարգավիճակ ունեցող ճանապարհ է կամ ճանապարհներ, որովհետև փաստաթղթում հոգնակիով է գրված»,- ասաց նա։

Աշոտ Մելքոնյանի կարծիքով՝ Ադրբեջանը, օգտվելով առիթից, նաև մեզ վրա հոգեբանական ճնշումներ գործադրելով՝ փորձում է հասնել դեմարկացիայի և դելիմիտացիայի, իսկ դա նշանակելու է անկլավային իրավիճակում հայտնված Արցախը համարել Ադրբեջանի մաս։

«Եթե Հայաստանը հանդես գա հայտարարությամբ, որ ճանաչում է խորհրդային տարիների քարտեզների հայ-ադրբեջանական սահմանները, դա կնշանակի, որ հրաժարվում է Արցախից»,- ասաց Մելքոնյանը։

Այս համատեքստում նա անդրադարձավ նաև Փաշինյան-Պուտին-Ալիև հնարավոր հանդիպմանը, որը, ըստ ռուսական լրատվամիջոցների, պետք է կայանա նոյեմբերի 9-ին, և որի շրջանակում պետք է հայտարարություն լինի։ Մելքոնյանը նկատեց, որ շատ հավանական է՝ Հայաստանին փակուղի են մտցրել։

«Մեր պետական այրերը չպետք է զիջումների գնան։ Եթե ստորագրվի շրջանառվող բովանդակությամբ որևէ փաստաթուղթ, հարված կհասցնի Հայաստանի շահերին»,- նշեց նա։

Ըստ Մելքոնյանի՝ Հայաստանը նման իրավիճակից խուսափելու հնարավորություն ունի։

«Հայկական կողմը կարող է հրաժարվել, որովհետև մեզ շատ ավելին է պարտադրվում, քան այդ չարաբաստիկ փաստաթղթով նախատեսվում էր։ Թեկուզ օրինակ բերենք այն հանգամանքը, որ կողմերը պատերազմից հետո պետք է կանգ առնեին այն բնագծերի վրա, որտեղ էին ռազմական գործողությունների ավարտին․ Զանգիլանի, Սանասարի հատվածները գտնվում էին մեր վերահսկողության տակ, սակայն, չգիտեմ ինչ պայմանավորվածության արդյունքում, մեր զորքերը հանեցինք այնտեղից և տարածքները հանձնեցինք Ադրբեջանին»,- ասաց նա։

Ինչքանո՞վ է վտանգավոր լինելու մեր կողմից զիջողական քաղաքականությունը շարունակելը․ այս դիտարկմանն ի պատասխան՝ Աշոտ Մելքոնյանը նկատեց, որ մեզանում սկսել է տիրել այն մտայնությունը, որ որքան զիջենք, այնքան պատերազմը մեզնից կհեռանա։

«Բայց ես հակառակ կարծիքին եմ։ Ես խորհուրդ կտայի մարդկանց կարդալ Հովհաննես Թումանյանի «Չարի վերջը»՝ կուկուի պատմությունը, երբ մեկ ձագը աղվեսին զոհելով՝ կարծում է, թե փրկելու է մյուսներին։ Մենք կամաց-կամաց այդ «անխելք կուկուի» կարգավիճակում ենք հայտնվել, սկսել ենք մեր տարածքները զիջել»,- նշեց նա։

Անդրադառնալով արդեն Ալիևի քաղաքականությանը, որն օր առաջ գրավյալ տարածքներում շինարարություն է ձեռնարկում, նոր օբյեկտներ կառուցում, Աշոտ Մելքոնյանը նշեց, որ դա ներքին լսարանի համար է արվում, թե տեսեք՝ տարածքները ոչ միայն «վերադարձրել ենք, այլև զբաղվում ենք դրանց վերանորոգմամբ, միջազգային նշանակությամբ օբյեկտներ ենք սարքում», ինչպես Վարանդայի միջազգային օդանավակայանն է և այլն։

«Կարծում եմ՝ Ալիևն ամբողջությամբ էյֆորիայի մեջ է, յոթերորդ երկնքում, և որքան էլ կատարվողը մեզ համար ցավալի է, պետք է նաև սթափեցնող լինի։ Մենք էլ էինք հաղթանակից հետո էյֆորիայի մեջ, և տեսանք՝ ինչ եղավ։ Ադրբեջանի նախագահն իր ցինիկ պահվածքով մեզ ստիպում է, որ ավելի զգոն դառնանք, սթափվենք, ամեն ինչ անենք, որ այս խայտառակ իրավիճակից դուրս գանք»,- եզրափակեց Աշոտ Մելքոնյանը։

Հռիփսիմե Հովհաննիսյան