Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը մինչև տարեվերջ չի սերտիֆիկացնի Sputnik V-ն․ Reuters

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը (EMA) Sputnik V կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի սերտիֆիկացման հարցով առնվազն մինչև 2022 թվականի առաջին եռամսյակը որոշում չի կայացնի: Այս մասին հայտնում է Reuters- ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրին:

Գործակալության զրուցակցի խոսքով՝ պատվաստանյութի հաստատման մասին որոշումը «բացարձակապես անհնար է» մինչև 2021 թվականի վերջը՝ հայտի քննարկման համար անհրաժեշտ որոշ տվյալների բացակայության պատճառով: Հավաստագրման գործընթացը հաջորդ տարվա սկզբին ավարտելու համար անհրաժեշտ տվյալները պետք է ներկայացվեն մինչև նոյեմբերի վերջ:

Միաժամանակ, աղբյուրը հավելել է, որ կարգավորիչը հիմքեր չունի կասկածելու ռուսական պատվաստանյութի արդյունավետությանն ու անվտանգությանը։

Reuters-ի հրապարակումից հետո ՌԴ առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովն ասել է, որ EMA-ի կողմից լրացուցիչ պահանջվող փաստաթղթերի պատրաստումն արդեն ավարտված է։ Նա նաև հույս է հայտնել, որ մինչև տարեվերջ եվրոպական կարգավորիչի ներկայացուցիչները ստուգմամբ կայցելեն Ռուսաստան:

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ ասել է, որ Եվրոպայում կորոնավիրուսի դեմ Sputnik V պատվաստանյութի գրանցման հետ կապված խոչընդոտն առաջացել է «բացառապես տեխնիկական ձևականությունների պատճառով» և կլուծվի աշխատանքային կարգով:

Տաթև Ֆռանգյան