Դատավորը մերժեց կնոջ մահափորձի գործով համալիր փորձաքննություն անցկացնելու մասին միջնորդությունը

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանը մերժեց կնոջ նկատմամբ մահափորձ իրականացնելու մեջ մեղադրվող տղամարդու պաշտպանի միջնորդությունը, որը վերաբերում էր դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննության անցկացնելուն։ Պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը մի շարք հարցեր էր առաջարկում տալ փորձագետին, որոնք վերաբերում են ամբաստանյալ Ռ․Ն․-ի հոգեկան առողջությանը և մեղսունակությանը։

Մեղադրող դատախազն ու տուժողի ներկայացուցիչը նախորդ նիստին առարկել էին միջնորդության դեմ՝ պնդելով, որ տղամարդու մեղսունակությունն արդեն իսկ ապացուցվել է նախաքննության փուլում իրականացրած փորձաքննությամբ։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 21-ին՝ 16։00-ին։ Այդ օրը կողմերը պետք է հանդես գան ճառերով։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ մահափորձը տեղի է ունեցել տանը՝ խոհանոցում․ ամուսինն անսպասելի թիկունքից մոտեցել է կնոջը, դանակը պարզել կոկորդին, ապա բազմաթիվ հարվածներ հասցրել։ Երկու անչափահաս երեխաները տանն են եղել, հենց նրանց շնորհիվ է հնարավոր եղել փրկել մոր կյանքը։ Կնոջ՝ Ս․Ն․-ի մարմնի վրա առնվազն 13 կտրած-ծակած վերքեր են հայտնաբերվել հիվանդանոցում։ Նրա կյանքը հնարավոր է եղել փրկել, սակայն դեպքից ավելի քան 7 ամիս անց նա դեռևս առողջական խնդիրներ ունի, դժվարությամբ է քայլում։

Արման Ղարիբյան

Նկարազարդումը՝ Ելենա Ակոջյանի