ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը դատաբժշկական փորձաքննության կենթարկվի

Լուրեր

04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:34
Բաքուն պլանավորում էր Ղարաբաղ վերադարձնել 140,000 ադրբեջանցու, սակայն ընդամենը 40,000-ն է բնակվում․ ինչու է ծրագիրը ձախողվում
Բոլորը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվեց Նորքի զինված խմբի գործով քննությունը։ Արդեն երրորդ նիստն է, ինչ առողջական խնդիրների պատճառով դատարան չի կարողանում ներկայանալ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը։ Հիշեցնենք, օգոստոսի 13-ին հայտնի դարձավ, որ ամբաստանյալն ուղեղի կաթված է ստացել։

Գործով անցնող ամբաստանյալ Վլադիմիր Առաքելյանը դատարանին տեղեկացրեց, որ խոսել է Վահան Շիրխանյանի հետ, և նա ասել է, որ մինչև հունվար ամիսն առողջական վիճակը չի ների նիստերին ներկայանալ։

Քրեական գործը ողջամիտ ժամկետում ավարտելու մտահոգությամբ՝ դատարանը նիստերը շարունակելու երեք տարբերակ առաջարկեց կողմերին՝ նիստերը հետաձգել մինչև Շիրխանյանի առողջական վիճակը բարելավվի, դատաբժշկական փորձաքննություն նշանակել կամ ուղղակի մաս անջատել նախկին փոխնախարարի քրեական գործից։

Դատավոր Մակյանի առաջարկությանը կողմերը չառարկեցին, մեղադրող դատախազն երկրորդ տարբերակը նախընտրեց, նշելով, որ այս դեպքում հստակ կհասկանան Շիրխանյանի մասով ինչպես վարվել։

Կես ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո՝ դատարանը որոշեց Վահան Շիրխանյանի նկատմամբ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովային փորձաքննություն կնշանակել։ Մակյանը հանձնաժողովին հետևյալ հարցերն է առաջարկելու՝ ի՞նչ հիվանդություն ունի ամբաստանյալը, դա կարո՞ղ է խոչընդոտ դառնալ դատական նիստերին մասնակցելու, որքա՞ն ժամանակ կտևի Շիրխանյանի բուժման ընթացքը և այլն։ Փորձաքննությանը կմասնակցի նաև ամբաստանյալի պաշտպան Հայկ Ալումյանը։

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ Նորք–Մարաշում վնասազերծվել է զինված խումբ: Հարուցված քրեական գործով, ըստ մեղադրանքի, Արթուր Վարդանյանի գլխավորած՝ 2015 թվականին Նորք-Մարաշում վնասազերծված 20 հոգանոց զինված խումբը ծրագրել էր բռնությամբ զավթել իշխանությունը: Մասնավորապես, թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության եւ այլ հաստատությունների շենքերի վրա: Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է 20 անձ, այդ թվում՝ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Գյումրու Կաթոլիկ եկեղեցու քահանա Անտոն Դիկրան Թոթոնջյանը:

Ռոզա Վարդանյան