Սյունիքում քաղաքական մեծ դերակատարությունն անցավ ռուսական «Գեոպրոմայնինգ»-ին՝ ԶՊՄԿ-ի 60%-ը ձեռք բերելով․ Ինգա Զարաֆյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը «ԷկոԼուր» ՀԿ–ի նախագահ, բնապահպան Ինգա Զարաֆյանի հետ

–Տիկի՛ն Զարաֆյան, ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում օրերս դարակազմիկ իրադարձություն տեղի ունեցավ՝ 2004 թվականից ի վեր առաջին անգամ փոխվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հիմնական բաժնետեր ընկերությունը. գերմանական «Քրոնիմետին» փոխարինեց ռուսական «Գեոպրոմայնինգ» ընկերությունը, որն իր հերթին բաժնեմասի 15 տոկոսը նվիրեց ՀՀ–ին։ Դուք ինչ տեսակետ ունեք՝ ի՞նչ տեղի ունեցավ։

-«Գեոպրոմայնինգ» ընկերությունը դեռ 2006 թվականից է մտել Հայաստան, սկսեց շահագործել Սոթքի հանքը և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան, հետո մեկ տարուց վերցրեց Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, և ո՛չ Սոթքում, ո՛չ Արարատում, ո՛չ Ագարակում իրեն չդրսևորվեց որպես պատասխանատու կազմակերպություն։ Ընդհակառակը, 2010 թվականին մեր Հաշվեքննիչ պալատը մեծ հաշվետվություն է ներկայացրել՝ մեղադրելով «Գեոպրոմայնինգին» տարբեր գործարքների մեջ՝ և՛ փողի, և՛ հանքանյութերի առումով։ Այնտեղ շատ տարբեր մեղադրանքներ կային։ Դրան ընկերությունը շատ լուրջ արձագանքեց, որ Պալատը պետք է վերահսկի ոչ թե ընկերության փողը և հոսքերը, այլ պետական, և որևէ մեկը գործ չունի՝ ընկերությունն ինչ է արել։

–Այսինքն՝ «Գեոպրոմայնինգ» ընկերությունը իրեն ստուգած պետական մարմնին պատասխանել է, որ իր հետ գործ չունե՞ն։

-Երբ մենք դիմեցինք Արմեն Մովսիսյանին՝ այն ժամանակվա էներգետիկայի նախարարին, որ իրենք պետք է վերահսկողություն կատարեն և լուրջ ուսումնասիրեն այդ հաշվետվությունը, իրենք ուսումնասիրեցին մեկ տարի այդ հաշվետվությունը և ասել են, որ լուրջ խախտում չեն գտել։ Ես ուզում եմ ասել, որ այդպես է աշխատել «Գեոպրոմայնինգը»։ Փաստորեն՝ «Գեոպրոմայնինգի» նկատմամբ վերահսկողություն չկար, երբ փորձել են վերահսկել, չի ստացվել։ Պատերազմից հետո «Գեոպրոմայնինգի» դիրքերը բավականին թուլացել են, որովհետև Սոթքի հանքի մի մասը գտնվել է Քարվաճառի տարածքում, և քանի որ այդ մասը այլևս չկա, պարզ է՝ դա մեծ հարված է ընկերությանը։ Ռիսկերը շատ են նաև Ագարակի կոմբինատում։ Հիմա, ձեռք բերելով  Զանգեզուրի կոմբինատի բաժնետոմսերը, այն էլ՝ 60 տոկոսը, որը վերահսկող փաթեթն է, այդ ընկերությունը մի քանի անգամ ամրապնդեց իր դիրքերը ՀՀ-ում։ Եվ քանի որ Զանգեզուրի կոմբինատը մեծ քաղաքական դերակատարություն ունի, մանավանդ՝ Սյունիքի մարզում, ես կարծում եմ՝ քաղաքական այդ դերակատարությունն անցնում է նաև ռուսական ընկերությանը։

–Իսկ ինչի՞ դիմաց է ՀՀ–ն ստանում «Գեոպրոմայնինգից» 15 տոկոս բաժնեմաս։ Դուք դա քաղաքակա՞ն որոշում եք դիտարկում։ Ընդհանրապես, այս ընկերությունը ռուսական քաղաքական գործի՞ք է, ինչպես, ասենք, «Գազպրոմը»։ Ի՞նչ պատասխան ունեք։

-Ես կարծում եմ՝ իհարկե, դա առաջին հերթին քաղաքական գործարք է, որովհետև կառավարությունը, որ ձեռք է բերում 15 տոկոսը ընդհանուր բաժնետոմսերի, կկարողանա վերահսկել ոչ միայն ֆինանսական հոսքերը, այլ ամենամեծ դերակատարություն ունեցող ձեռնարկությունը։ Սա կարևոր փաստ է, իսկ թե ի՞նչ է կառավարությունը տալիս դրա դեմ, մենք դեռ չգիտենք, որովհետև այդ գործարքի մանրամասները լրիվ անհայտ են, ինչը շատ վատ է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան