Ոչ ոք չի կարող փչացնել Անկարայի և Բաքվի հարաբերությունները․ մեր զորավարժությունները որևէ մեկի դեմ ուղղված չեն․ Չավուշօղլու

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ադրբեջանական Report-ին տված հարցազրույցում անդրադարձել է թուրք-ադրբեջանական զորավարժությունների թեմային։

«Ոչ ոք չի կարող փչացնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունները, թող իզուր ուժեր չվատնեն։ Մենք կարող ենք զորավարժություններ անցկացնել Թուրքիայում, Ադրբեջանում և համագործակցել միջազգային իրավունքի նորմերին համապատասխան»,- ասել է Չավուշօղլուն։

Նա նշել է, որ ոչ միայն Ադրբեջանը, այլև ցանկացած երկիր՝ ներառյալ Թուրքիան, կարող են կապեր հաստատել ցանկացած երկրի հետ տարբեր ոլորտներում։

«Եթե դրանք մեզ չեն վնասում, մենք այդ երկրներին չենք հարցնում՝ ինչո՞ւ են դա անում։ Մեր եղբայրությունը, մտերիմ հարաբերությունները ու համագործակցությունն Ադրբեջանի հետ, մեր զորավարժությունները որևէ մեկի դեմ ուղղված չեն։ Դրա համար թող ոչ ոք չանհանգստանա, մեր միասնությունը, եղբայրությունն ու համերաշխությունը ուղղված չեն ուրիշների դեմ»,- հայտարարել է թուրք նախարարը։

Էմմա Չոբանյան