Վրաստանի վարչապետը կարող է հրաժարական տալ․ լրատվամիջոցները հայտնել են նաև նրան փոխարինողի անունը

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կարող է հրաժարական տալ։ Այս մասին հայտնել է վրացական ընդդիմադիր TV Pirveli-ն՝ վկայակոչելով իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունում սեփական աղբյուրին, գրում է Sputnik Georgia-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ղարիբաշվիլին կարող է հերթական անգամ զրկվել կառավարության ղեկավարի պաշտոնից՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ շրջաններում պարտության պատճառով։

Վրաստանում ՏԻՄ ընտրություններն անցկացվեցին հոկտեմբերի 2-ին։ ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ հոկտեբերի 30-ին 20 քաղաքներում քաղաքապետերի ընտրության երկրորդ փուլ կանցկացվի։
Ըստ աղբյուրի՝ Ղարիբաշվիլիին վարչապետի պաշտոնում կարող է փոխարինել Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների գործող նախարար Իրակլի Կարսելաձեն, որը համարվում է «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի վստահված անձը։

Նշենք, որ Իրակլի Ղարիբաշվիլին առաջին անգամ վարչապետի պաշտոնը ստանձնել է 2013 թվականին՝ փոխարինելով Բիձինա Իվանիշվիլիին։ Այդպիսով, նա դարձավ Վրաստանի պատմության մեջ և ամբողջ Եվրոպայում ամենաերիտասարդ վարչապետը․ այն ժամանակ նա 31 տարեկան էր։