ՀՅԴ երիտասարդներից մի քանիսը բերման ենթարկվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց: Նրանց ձեռքին կան պաստառներ՝ «Ուշքի՛ արի, Շուշին դժգույն և դժբախտ չէր» և այլ գրություններով:

Ակցիայի մասնակիցների բողոքն ուղղված է Նիկոլ Փաշինյանի կողմից Լիտվայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հնչեցրած հայտարարությանը, թե վերջին 30 տարում Շուշիում ոչինչ չի կառուցվել:

Ոստիկանության աշխատակիցները մոտեցան և բերման ենթարկեցին ակցիայի՝ բարձրախոսով ելույթ ունեցող մասնակցին՝ Տարոն Ղազարյանին և բերման ենթարկեցին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ակցիայի կազմակերպիչների հետ կապ էին հաստատել ոստիկանությունից ու ասել, որ եթե ակցիայի ընթացքում օգտագործվի բարձրախոս (ռուպռ)՝ մասնակիցներին բերման կենթարկեն։

Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք եկել են միայն իրենց բողոքի ձայնը բարձրացնելու, հայտնելու, որ այս 30 տարում Շուշիում բազմաթիվ շենքեր են կառուցվել, ո՛չ շշեր էին նետելու կառավարության կողմը, ո՛չ հայհոյելու են, սակայն բարձրախոսով խոսելու համար իրենց ընկերոջը բերման ենթարկեցին:

Կարմիրբերետավորները լրագրողներին հետ հարցազրույց տալու պահին բերման ենթարկեցին ՀՅԴ-ական երիտասարդին՝ թույլ չտալով ավարտել խոսքը: Ոստիկանները պատճառաբանեցին, որ խաթարվում է հասարակական կարգը:

Մանրամասները՝ տեսանյութում: