ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարները կարող են հանդիպել մինչև տարեվերջ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի ղեկավար Սի Ձինպինը սկզբունքային համաձայնության են եկել մինչև տարեվերջ վիրտուալ գագաթնաժողով անցկացնելու վերաբերյալ։ Այս մասին լրագրողներին ասել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Որոշումը կայացվել է Ցյուրիխում Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական հանձնաժողովի քաղբյուրոյի անդամ Յան Ցզեչիի միջև երկարատև բանակցություններից հետո:

Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին ճեպազրույցի ժամանակ ասել է, որ հանդիպման ձևաչափը և ժամկետը մշակվում են, այլ մանրամասներ ևս դեռ համաձայնեցված չեն:
Վերջին շաբաթներին Պեկինը ռեկորդային թվով ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Թայվանի օդային տարածք, ինչը սուր քննադատության է արժանացել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Բայդենի վարչակազմի այլ պաշտոնյաների կողմից։ Նախօրեին էլ Թայվանին պաշտպանության նախարար Չիու Կուո Չենը հայտարարել է, որ տարածաշրջանում զինված հակամարտության վտանգն ամենաբարձր մակարդակի վրա է վերջին 40 տարիների ընթացքում։

Տարածաշրջանում ռազմական լարվածության վերջին լուրջ սրացումը տեղի է ունեցել 1996 թվականին, երբ Թայվանում նախագահական ընտրությունների նախաշեմին Պեկինը ցուցադրել է հրթիռային փորձարկումներ, իսկ ԱՄՆ-ն իր ավիակիրներն է ուղարկել տարածաշրջան:

Տաթև Ֆռանգյան