Անկարան և Բաքուն «3+3» հարթակը գործարկելու իրավունքը տվել են Մոսկվային․ ՌԲԿ

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նախօրեին Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ իր իրանցի գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի հետ «3+3» ձևաչափով հարթակ նախաձեռնելու գաղափարը՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցի վերաբերյալ։

Ըստ Լավրովի՝ իրանական կողմը դրական վերաբերմունք է հայտնել այս գաղափարի հետ կապված, նման վերաբերմունք է նկատվում նաև Ադրբեջանում ու Թուրքիայում։

«Աշխատում ենք մեր հայ գործընկերների հետ։ Հուսով ենք, որ Վրաստանը ևս, չնայած այնտեղ առկա բոլոր խնդիրներին, կկարողանա տեսնել իր արմատական շահը խորհրդակցությունների ու այդ տարածաշրջանի արագ զարգացման նպատակով որոշումների համաձայնեցման համար նման մեխանիզմի ստեղծման մեջ, որը երկար տարիներ չի զարգացել այստեղ պահպանվող հակամարտության պատճառով»,- ասել էր Սերգեյ Լավրովը։

Ռուսական ՌԲԿ գործակալությունը, վկայակոչելով սեփական աղբյուրներին, «3+3» ձևաչափի ստեղծման մասին հետաքրքիր մանրամասներ է հայտնել։

Նշենք, որ իր սկզբանե նման հարթակ ստեղծելու նախաձեռնությամբ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո հանդես եկավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որին ակտիվորեն այս հարցում աջակցում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ռուսական լրատվամիջոցը հայտնում է, որ հիմա հարթակի գործարկման բանակցություններով ակտիվորեն զբաղվում է Մոսկվան։

«Հասկանալի է, որ եթե նախաձեռնողները լինեն Անկարան և Բաքուն, ապա Հայաստանը չի կարող մասնակցել։ Դրա համար նրանք ջենթլմենական ձևով հարթակը գործարկելու իրավունքը տվել են Ռուսաստանին և Իրանին»,- ասել է պարբերականի դիվանագիտական աղբյուրը Ռուսաստանից։

Նա նշել է, որ եթե այդ ձևաչափն աշխատի, ապա քննարկվելու է ընդհանուր տարածաշրջանային օրակարգը, և ոչ միայն ռազմական ու սառեցված հակամարտությունները։ Եվ դա նոր ձևաչափի տարբերությունը կլինի արդեն գոյություն ունեցող հարթակներից, օրինակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունից, որի ոլորտում միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է։

Լրատվամիջոցը գրում է, որ Վրաստանի դիրքորոշումն այս հարցում դեռևս մարտին հայտնել էր այդ երկրի ԱԳ նախարար Դավիթ Զաքկալիանին՝ նշելով, որ ոչ մի հարթակ Ռուսաստանի հետ, որն «օկուպացրել է իրենց տարածքները», չեն դիտարկում։

ՌԲԿ-ի աղբյուրները հայտնել են, որ Վրաստանի մերժումն անդրադառնում է նաև հարթակին միանալու Հայաստանի պատրաստակամության վրա։ Հայկական դիվանակագիտական աղբյուրն էլ ասել է, որ նախ՝ առանց Հարավային Կովկասի պետություններից մեկի այդ ձևաչափը կրճատվելու է, երկրորդ՝ առանց Վրաստանի բանակցություններում առավելությունը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմը կլինի։

Ռուսական աղբյուրը նաև նշել է, որ երկրները կարող են գործել նաև 5-ի ձևաչաթով՝ «դուռը բաց թողնելով» Թբիլիսիի համար։

«Ավելի հավանական է հիմա խոսել «3+2» ձևաչափի գործարկման մասին՝ հաշվի առնելով, որ Թբիլիսիի համար հետագայում մասնակցության հնարավորությունը չի փակվի։ Եթե Թբիլիսիի մոտ ցանկություն առաջանա, ապա նախաձեռնության բոլոր մասնակիցները պատրաստ կլինեն»,- պարզաբանել է ՌԲԿ-ի աղբյուրը։

Էմմա Չոբանյան