Եվրոպայում գազի գինը կտրուկ նվազել է

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Եվրոպայում գազի գինը, հոկտեմբերի սկզբից ի վեր առաջին անգամ, նվազել է 1000 դոլարից՝ հազար խորանարդ մետրի դիմաց։ Այս մասին են վկայում ICE Futures բորսայի տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նիդերլանդական TTF ինդեքսի նոյեմբերյան ֆյուչերսները սակարկության մեկնարկին եղել են հազար խորանարդ մետրի դիմաց շուրջ 1260 դոլար, հետո հասել 1370 դոլարի, այնուհետև նվազել՝ հասնելով 981,1 դոլարի (24 տոկոսով ցածր նախորդ օրվա 1,300 դոլարից):

Նախօրեին գազի եվրոպական շուկան թարմացրել էր պատմական առավելագույն ցուցանիշը՝ հազար խորանարդ մետրի դիմաց հասնելով 1937 դոլարի, սակայն դրանից հետո՝ կտրուկ նվազել՝ սակարկությունների ավարտին հասնելով 1260 դոլարի:

Վերջին շաբաթների ընթացքում գազի եվրոպական շուկայում աժիոտաժ էր տիրում. եթե օգոստոսի սկզբին վառելիքի մատակարարման արժեթղթերը վաճառվում էին 515 դոլարով՝ հազար խորանարդ մետրի համար, ապա մեկ ամիս անց դրանք հասան 614 դոլարի, սեպտեմբերին կրկնակի թանկացան, իսկ վերջին երեք օրերին՝ մոտեցան երկու հազար դոլարի շեմին։

Փորձագետները դա պայմանավորում են գազի պահուստարանների լցվածության ցածր մակարդակով, հիմնական մատակարարների կողմից առաջարկի սահմանափակմամբ և Ասիայում բարձր պահանջարկով։