ՌԴ-ի և Թուրքիայի միջև տարաձայնությունները Սոչիի հանդիպման արդյունքում որոշ չափով հաղթահարվել են․ Ռուբեն Սաֆրաստյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.08.2026 | 20:00
Ձուկը ջրում «բազար անելու» ՇԵՐՏԵՐԸ․ տնտեսվարողը կհասնի՞ Եվրոպա. ՏԵՍԱՆՅՈւԹ
23.08.2026 | 19:43
Ozon-ը հեռացրել է Ռուսաստանում գտնվող իր պահեստների հասցեները կայքից
23.08.2026 | 19:19
Գայի պողոտայում ավտոմեքենա է այրվել
23.08.2026 | 18:52
Շենավանում հրդեհ է բռնկվել․ այրվել են տան և անասնագոմի տանիքները
23.08.2026 | 18:33
ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ փրկարարներն արգելափակված վարորդին դուրս են բերել մեքենայից
23.08.2026 | 17:17
ՃՏՊ Արմավիր-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
23.08.2026 | 16:50
Կանադան ցանկանում է ԱՄՆ նահանգի արտոնություններ ունենալ․ Թրամփ
23.08.2026 | 16:09
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է
23.08.2026 | 15:39
ՀԿԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել քննիչների կողմից ոստիկանին խոշտանգելու ենթադրյալ դեպքի առթիվ
23.08.2026 | 15:17
Ղազախստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
23.08.2026 | 14:53
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ozon-ի երկրորդ պահեստի վրա՝ Օրենբուրգում
23.08.2026 | 14:26
Վթարային ջրանջատում Երևանում
23.08.2026 | 13:31
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով
23.08.2026 | 13:14
ԱՄՆ դատարանը չեղարկել է Պետդեպարտամենտի՝ 75 երկրների քաղաքացիների ներգաղթային վիզաների տրամադրումն արգելող որոշումը
23.08.2026 | 12:44
Հայտնաբերվել է զինծառայող Էդգար Գևորգյանի դին․ ՊՆ
Բոլորը

Սեպտեմբերի 29-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը քննարկվել է ղարաբաղյան հակամարտության հետպատերազմյան կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցը:

Հատկանշական է, որ ՌԴ նախագահ Պուտինն ասել է, որ հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնն ակտիվորեն գործում է «Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին»՝ չնշելով Լեռնային Ղարաբաղը:

Մինչդեռ այդ կենտրոնը տեղակայված է Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծից մի քանի կիլոմետր դեպի Ադրբեջանի տարածքի խորքը՝ Աղդամի հատվածում:

Ռուս-թուրքական համագործակցությունը Պուտինը նաև անվանել է լուրջ երաշխիք՝ ուղղված կայունության, հաշտեցմանն ու կողմերի դիրքորոշումների համաձայնեցման հետագա քայլերին:

Իր հերթին Թուրքիայի նախագահը Սոչիից վերադարձի ճանապարհին լրագրողների հետ զրույցում կրկին անդրադարձել է Բաքվի կողմից արծարծվող «Զանգեզուրի միջանցքի» թեմային, որը, համաձայն Մոսկվայի ու Երևանի պաշտոնական հայտարարությունների, բանակցություններում չի քննարկվում:

Պուտին-Էրդողան հանդիպման ենթատեքստերին, Հարավային Կովկասում Թուրքիայի աճող ազդեցության նպատակներին ու ներկա պատմական փուլում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորություններին անդրադարձ կատարվեց «Պուտին-Էրդողան հանդիպման ղարաբաղյան համատեքստը» թեմայով առցանց քննարկման ժամանակ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավարի պաշտոնակատար, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն ընդգծեց, որ ՌԴ-ի և Թուրքիայի միջև տարաձայնությունները Սոչիի հանդիպման արդյունքում որոշ չափով հաղթահարվել են:

Մանրամասները՝ տեսանյութում: