Աշխատանքային այցով ՀՀ կժամանի Չեխիայի ԱԳ նախարար Յակուբ Կուլհանեկը
Քաղաքականություն
30.09.2021 | 15:27Սեպտեմբերի 30-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկը. տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
«Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի համատեղ մամուլի համար հայտարարություն։
Այցի շրջանակներում Չեխիայի արտաքին գործերի նախարարին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը»,- ասված է գերատեսչության հաղորդագրությունում: